Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/pdf_ppt/7-history/turning...

32
Եդեսիայի դարձն ի Քրիստոս մ.թ. 35-37 թվականներին ԵՐԵՎԱՆ-1998 ՏԻԳՐԱՆ ՂԵՎՈՆԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ «Հայհավաք»-ի ազգային գաղափարախոսության և Հայաստանի Հայհավաք կուսակցության հիմնադիր Տիգրան Ղեւոդնի Սահակյանի սույն աշխատությամբ (պատմագիտական տվյալներով) հիմնավորվում են մ.թ.ա. 84-ից առ մ.թ. 37թ. Մեծ Հայքի կազմում եւ ազդեցության ոլորտում Օսրոյենեի թագավորության գտնվելու, այդ ընթացքում վերջինիս մայրաքաղաք Եդեսիայի հայանալու (մասնավորապես մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թ. նրա կառավարչի եւ բնակչության մեծամասնության հայ լինե լու), Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկի Թադեոսի քարոզչությամբ Եդեսիայի ի Քրիստոս դարձի գալու (35-37 թ.թ.) եւ Մեծ Հայքի խորքերում քրիստոնեություն քարոզելու պատճառով Հայոց Սանատրուկ Ա (Արշակ Ա) թագավորի կողմից Թադեոս առաքյալին նահատակելու փաստերը, որոնք միաժամանակ հանդիսանում են Հայաստանյայց եկեղեցու առաքելական ծագման վառ ապացույցներ։ King Abgar and the Mission of the Apostle Thaddeus in Armenia In the midst of the 1700th anniversary celebration of the adoption of Christianity as Armenia’s state religion in 301, some may forget that the Armenian Church is an apostolic church founded by the missions of two of Christ’s twelve Apostles, Thaddeus and Bartholomew. Furthermore, for nearly two centuries, the apostolic roots of the Armenian Church have been downplayed or purposefully ignored under the sway of certain Russian and Soviet policies aimed at marginalizing the Armenian Church by labeling it Gregorian or Lusavorchcikan (derived from St. Gregory’s epithet, Lusavorich - the ‘Illuminator’ or ‘Enlightener’). This short historical study aims to put the history of Armenian Christianity back in focus by presenting a close analysis of the relevant New Testament and other historical texts relating to the period immediately after the resurrection in the light of recent scholarly studies corroborating the mission and martyrdom of the Apostle Thaddeus in Armenia. The book relates how the Armenian King Abgar of the city- state of Edessa (now Urfa) wrote to our Lord Jesus Christ shortly before the crucifixion

Upload: others

Post on 21-Jul-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Եդեսիայի դարձն ի Քրիստոս

մ.թ. 35-37 թվականներին

ԵՐԵՎԱՆ-1998

ՏԻԳՐԱՆ ՂԵՎՈՆԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայհավաք»-ի ազգային գաղափարախոսության և Հայաստանի Հայհավաք կուսակցության հիմնադիր Տիգրան Ղեւոդնի Սահակյանի սույն աշխատությամբ (պատմագիտական տվյալներով) հիմնավորվում են մ.թ.ա. 84-ից առ մ.թ. 37թ. Մեծ Հայքի կազմում եւ ազդեցության ոլորտում Օսրոյենեի թագավորության գտնվելու, այդ ընթացքում վերջինիս մայրաքաղաք Եդեսիայի հայանալու (մասնավորապես մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թ. նրա կառավարչի եւ բնակչության մեծամասնության հայ լինե լու), Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկի Թադեոսի քարոզչությամբ Եդեսիայի ի Քրիստոս դարձի գալու (35-37 թ.թ.) եւ Մեծ Հայքի խորքերում քրիստոնեություն քարոզելու պատճառով Հայոց Սանատրուկ Ա (Արշակ Ա) թագավորի կողմից Թադեոս առաքյալին նահատակելու փաստերը, որոնք միաժամանակ հանդիսանում են Հայաստանյայց եկեղեցու առաքելական ծագման վառ ապացույցներ։

King Abgar and the Mission of the

Apostle Thaddeus in Armenia

In the midst of the 1700th anniversary celebration of the adoption of Christianity as Armenia’s state religion in 301, some may forget that the Armenian Church is an apostolic church founded by the missions of two of Christ’s twelve Apostles, Thaddeus and Bartholomew. Furthermore, for nearly two centuries, the apostolic roots of the Armenian Church have been downplayed or purposefully ignored under the sway of certain Russian and Soviet policies aimed at marginalizing the Armenian Church by labeling it Gregorian or Lusavorchcikan (derived from St. Gregory’s epithet, Lusavorich - the ‘Illuminator’ or ‘Enlightener’).

This short historical study aims to put the history of Armenian Christianity back in focus by presenting a close analysis of the relevant New Testament and other historical texts relating to the period immediately after the resurrection in the light of recent scholarly studies corroborating the mission and martyrdom of the Apostle Thaddeus in Armenia. The book relates how the Armenian King Abgar of the city- state of Edessa (now Urfa) wrote to our Lord Jesus Christ shortly before the crucifixion

Page 2: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

and how our Lord responded to the petition of the Armenian king by inspiring his disciples Thaddeus and Bartholomew to do missionary work in Armenia after the Pentecost.

During the first century AD, Armenia was divided into several kingdoms, one of which was the Armenian citystate of Edessa.

Edessa was a bone of contention between the Roman General Pompei and the Armenian King Tigran the Great (95-56 BC). In 84 BC King Tigran consolidated Armenian rule over much of Mesopotamia, including Edessa (Osrene), which remained part of Armenia until the treaty between Rome and Persia in AD 37, which placed Edessa under Persian overlordship.

A contemporary of Christ, the Armenian King Abgar reigned in Edessa from 1 to AD 37. Around AD 32, Abgar traveled to the East, where he contracted a grave illness. He heard of the miracles of healing by Jesus of Nazareth. He wrote a letter inviting Christ to visit Edessa. A delegation headed by the king’s emissary Anan delivered the letter to Jerusalem, where it was received by the Apostle Thomas. As the Apostle John wrote about the Christ’s entry into Jerusalem: “and there were certain pagans who had come to Jerusalem to worship him.” John 12:20. Abgar’s letter received its response after the res-urrection and Pentecost.

During the Pentecost, when the disciples and other believers began speaking in tongues, one of the tongues was Armenian (Acts 2:9). As this study shows, based on modern textual criticism of the New Testament, the reference to Judah in the list of countries between Mesopotamia, Cappadocia and Pontus, is out of place and should read Armenia. In 34-35, shortly after the Pentecost, the Apostle Thaddeus came to Armenia. He met, converted and cured King Abgar, who made Christianity the official religion of the city-state of Edessa. St. Thaddeus continued his missionary work in Armenia, converting Sandukht, the daughter of Armenia’s King Sanadruk I (also known as Arshak I). In the mid-forties, King Sanadruk I martyred both his daughter Sandukht and the Apostle Thaddeus in the village of Artaz in the plain of Shavarshan. Thus ends this first episode in the Christian mission to Armenia that culminates in the adoption of Christianity as Armenia’s state religion in 301.

Thomas J. Samuelian. Ph.D., J.D.

Yerevan

Առաջաբան

Հայ ազգը, ձեռք բերելով ինքնիշխան պետականություն, իք պատմությանն ու ազգային արժեքներին տեր կանգնելու լայն հնարավորություն է ստացել։ 2001 թվականին միջազգային մակարդակով նշվելու է Հայաստանում քրիստոնեության պետական (պաշտոնական) կրոն հռչակվելու 1700 ամյակը։

Page 3: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

1997 թ. Երեւանում լույս տեսած. «Հայհավաքի գաղափարախոսության հռչակագիրը»1 աշխատությունում տողերիս հեղինակը, որպես հայ ազգի բովանդակությունը բնորոշող հիմնական հատկանիշներից մեկը, առաջին անգամ, մատնանշել էր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ելնելով հայ ազգի կյանքում վերջինիս ունեցած վիթխարի դերակատարումից։ 301 թ. Հայաստանում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը համաշխարհային մեծ նշանակություն ունեցող պատմական իրադարձություն է, որով հայ ազգը քրիստոնեության որպես պետական կրոն ընդունելու համաշխարհային գործընթացի խոհեմ եւ խիզախ առաջատարը եղավ։ Երեւույթ, որը փառք ու պատիվ բերեց հայ ազգին։ «Չար մշակների առակ»–ում տանտիրոջ միակ որդուն սպանած ծառանեփն Հիսուս Քրիստոս ասաց. «Ձեզանից կը վերցուի Աստծո արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն»2։ Եվ քրիստոնեությունը պտղաբեր դարձնողը եղավ հայ ազգը։

Անժխտելի է այլեա, որ 35-301 թթ. Հայաստանը վերածվեց քրիստոնեության քարոզման ամենաթեժ տարածքի։ Հիսուս Քրիստոսի համբառնալուց մոտ մեկ տարի հետո արդեն հայոց Եդեսիա քաղաք մտավ Թադեոս առաքյալը, որի քարոզչությամբ եւ Հայոց Աբգար թագավորը, եւ Եդեսիայի բնակչությունը (որի մեծամասնությունը հայեր էին) դարձի եկան ի Քրիստոս, բացասելով հեթանոսությունը։ Քրիստոսի տասներկու առաքյալներից Թադեոսն այնուհետեւ քրիստոնեությունը շարունակեց քարոզել Մեծ Հայքի խորքերում, բայց նահատակվեց եւ թաղվեց Արտազ գավառի Շավարշան դաշտում3։ 44-60 թթ. Հայաստանում քրիստոնեություն քարոզելու եկավ Քրիստոսի տասներկու առաքյալներից եա մեկը Բարդուղիմեոսը, որը նույնպես նահատակվեց եւ թաղվեց Հայաստանում4։ Հայաստանում քրիստոնեության քարոզչության նպատակով գործել են հայ եւ օտար բազում քարոզիչներ5։ Հայ հեթանոս թագավորները դաժանորեն պատժում էին Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հետեւորդնեփն։ 38 թ. Եդեսիայում հայոց Աբգար թագավորի որդին հոր մահից հետո սրով կտրելով ոտքերը, սպանեց Ադդե եպիսկոպոսին, որին ձեռնադրել էր Թադեոս առաքյալը6։ Հայոց Սանատրուկ Ա (Արշակ Ա) թագավորը նահատակեց ոչ միայն Թադեոս առաքյալին, այլեւ նրա հետ մեկտեղ՝ իր հարազատ դուստր Սանդուխտին (վերջինս դարձել էր քրիստոնյա)։ Հայոց Խոսրով (230 թ.), Տրդատ (287 թ.) թագավորները քրիստոնյաների նկատմամբ պատժիչ եւ հալածական ավելի խիստ միջոցներ գործադրեցին, բայց ապարդյուն7։ Քրիստոնյաներն աննկուն էին, անահ, անձնազոհ։

Տրդատ արքան, վերջապես, իր կողմից մահվան դատապարտված Գրիգոր Պարթեւի (Լուսավորիչ) քարոզչությամբ դարձի եկավ, ապա 301 թ. քրիստոնեությունն ամբողջ արքունիքով եւ ժողովրդով հանդերձ ընդունեց պետական կրոն (գաղափարախոսություն)8։

Վերն ասվածը ցույց է տալիս , որ Քրիստոսի համբառնելուց հետո մինչեւ 301 թվականը Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հիմնադրմամբ ընթացող քրիստոնեության քարոզչությանը 268 երկար ու ձիգ տարիների անխոնջ պայքար էր պետք, որպեսզի հնարավոր լիներ քանակական հաջողությունները վերածել որակական հաջողությունների եւ հասնել հաղթանակի։ 301 թ. քրիստոնեության պետական կրոն հռչակմամբ ակնբախ դարձավ, որ հայ

Page 4: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

ազգը հողագնդում առաջինը հասկացավ քրիստոնեության քաղաքակըրթական գերազանցությունը հեթանոսության եւ մազդեզականության (զրադաշտականության) նկատմամբ։ Եվ դա էր պատճառը, որ հայ ազգը, չնայած Հռոմի եւ Պարսկաստանի համեմատ իր ռազմական սակավազորությանը, համարձակորեն անջատվեց Հին աշխարհից եւ փարվեց ՆՈՐ աշխարհի հիմք հանդիսացող քրիստոնեությանը (նոր գաղափարախոսությանը), դրանով իսկ քաջ գիտակցելով Հին աշխարհի գադափարախոսակիր վերոհիշյալ հզոր պետությունների հետ գալիք առճակատումնեփ անխուսափելիությունը։ Հայ ազգի կատարած այդ քայլը, ցավոք, աշխարհն ըստ արժանվույն դեռ չի գնահատել։ Քայլ, որ հանճարեղորեն խոհեմ էր, հանճարեղորեն խիզախ։ Դրանով հայ ազգն առաջ, քան ուրիշներն ընդգծեց հանուն նոր քաղաքակրթության գաղափարախոսության պաշտոնական հաղթանակի իր անձնազոհ լինելու պատրաստակամությունը եւ, թերեւս, դրանով էլ նվաճեց հավերժանալու իր իրավունքը։

Հզոր Հռոմը անակնկալի եկավ, ու Մաքսիմինոս Դաժ կայսրը 311 թ. Հայաստանին պատերազմ հայտարարեց վերջինիս կողմից քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու պատճառով9։ Այդ պատերազմում հաղթեց Հայաստանը։ Իսկ հաղթանակն էլ իր արտահայտությունը գտավ նրանում, որ Հռոմն արդեն 313 թ. ըմբռնեց Հայաստանի հետ իր պատերազմելու սխալականությունը եւ դադարեցրեց այն։ Ավելին, ինքը եւս հետեւեց Հայաստանի օրինակին եւ 313 թ. (Հայաստանից 12 տարի հետո) Քրիստոնեությունն այլ կրոնների հետ մեկտեղ ընդունեց որպես պետական կրոն։

301-451 թթ. վերոհիշյալ պատճառով Հայաստանի հետ իր հարաբերությունները սրեց Պարսկաստանը։ Վերջինս 150 տարի շարունակ հզոր ճնշում էր գործադրում Հայաստանի վրա՝ նրան քփստոնեաթափ անելու նպատակով։ Քրիստոնյա Հայաստանի միջոցով դեպի արեւելք իր դիրքերն էր ամրապնդում քրիստոնեացած Հռոմը։ Նաեւ դա էր պատճառը, որ 449 թ. պարսից Հազկերտ արքան հրովարտակ ուղարկեց Հայաստան, պահանջելով նրանից հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել զրադաշտականություն։ Հայաստանը Հազկերտի այդ պահանջը կտրականապես մերժեց, եւ այստեղ էլ երկու երկրնեփ միջեւ գաղափարախոսական անհաշտ հակասությունը հանգեցրեց ռազմական բախման, որն ավարտվեց 451 թ. մայիսի 26-ի (ըստ Լեոի հունիսի 2-ի10) Ավարայրի ճակատամարտով։ Հայերը թեեւ ռազմականապես ընկճվեցին, բայց գաղափարախոսության (հավատքի) պահպանման ասպարեզում մնացին հավատարիմ քրիստոնեությանը։ Հայաստանի հաղթանակն ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում, երբ հատկապես հիշում ենք, որ նույնիսկ համառ պարսիկները 7-րդ դարում հրաժարվեցին մինչեւ երկինք բարձրացրած իրենց զրադաշտականությունից ՛ել արաբական առաջին իսկ լուրջ ճնշման հետեւանքով ընդունեցին իսլամ։ Փաստ, որ էլ ավելի է բարձրացնում հայ ազգի իսկական հերոս լինելը 301 թվականին եւ հետագա դարերում, երբ նա ֆիզիկական ոչ մի ուժի կործանիչ ազդեցության առջեւ չընկրկեց եւ մնաց որպես հնագույն քրիստոնյա, ինչպես նաեւ քրիստոնեական աշխարհի ոգեղենով ամենադիմացկուն ուժն արեւելքում։

Page 5: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Քրիստոնեական եկեղեցիները դարերի ընթացքում երկու տասնյակից ավել տիեզերաժողովներ են գումարել, բայց Հայաստանը դրանցից միայն երեքին է մասնակցել (325թ. Նիկիա, 381 թ. Կոստանդնուպոլիս. 431 թ. Եփեսոս)։ Եվ

միայն այս երեք տիեզեոսժոդովնեւում էր քրիստոնեական եկեղեցին հաշտ ու համերաշխ առանց դավանաբանական տարբերությունների։ Եվ երբ 451 թ. Քաղկեդոնի ժողովում ի հայտ եկան քրիստոնեական հավատքի դավանանքներ (երկաբնակներ, որոնք Քրիստոսի մեջ տեսնում էին եւ մարդը, եւ Աստվածը), Հայաստանն այդ ժողովին չմասնակցեց, նրա ընդունած որոշումները մերժեց եւ հավատարիմ մնաց վերեւում հիշատակված երեք տիեզերաժողովների խաղաղ, անխռով, անաղարտ ոգուն, նրա նախնական մաքրամաքուր ակունքնեփն, Քրիստոսի էության մեջ տեսնելով միայն Աստվածը։ Այս պատճառով էլ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի միաբնակ դավանանք։ Այստեղ եա հայ ազգը կուլ չգնաց Հռոմի եւ Բյուզանդիայի ճնշումներին եւ հարազատ մնաց քրիստոնեական վարդապետության հիմնարար եւ զուլալ ավանդույթներին ու դրույթներին։

Քրիստոնեական եկեղեցիներն սսրեւմուտքում մեծապես քաղաքականաց վեցին 451 թ. Քաղկեդոնի ժողովից հետո։ Դրա բացասական առաջին օրի նակը ցույց տվեց Բյուզանդիան, որը 451 թ. քաղկեդոնականությունը չընդու նելու պատճառով ոչ միայն մերժեց օգնել Հայաստանին Ավարայրի ճակա տամարտում ընդդեմ պարսիկների, այլեւ հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին գաղտնանենգաբար հայտնեց պարսիկներին11: Բայց չէ՞ որ այդ ճակատամարտում հայերի գլխովին ջախջախվելը ողջ քրիս-տոնեության պարտությունն էր նաեւ լինելու։ Արդյո՞ք այս անհեռատեսու թյունն արատավոր սովորության չվերածվեց քրիստոնեական աշխարհի համար։ Հեռու չգնանք. 1453 թ. Բյուզանդիան ինքը, չստանալով Հռոմից սպաս վող օգնությունը, միայնակ մնաց թուրքական ուժի առջեւ, Կոստանդնուպոլսի՜ թուրքերի կողմից գրավվելուց հետո չքացավ պատմական ասպարեզից12 Կամ՝ եթե 1045 թ. նույն Բյուզանդիան, երկար հալումաշ անելուց հետո Հայաստանը, չկործաներ Հայոց Բագոստունյաց թագավորությունը (իր քրիս տոնյա եղբայրներին), ապա, ընդհանրապես հարց է ծագում, թե թուրք-սելջուկներն ի վիճակի կլինեի՞ն արդյոք թափանցել Փոքր Ասիա, կործանել Բյուզանդիան եւ քրիստոնեական աշխարհին այդքան շատ պատմական կորուստներ պատճառել։ Ասվածը ցույց է տալիս, որ Հայ Եկեղեցին 451 թ. մերժելով քաղկեդոնականությունը, մերժել էր դրանով նաեւ եկեղեցիների եւ հավատքի օգտագործումը քաղաքական եւ, մասնավորապես, տկար ազգերին հպատակեցնելու նպատակով։ Եվ որքան տիտանական աշխատանք է կատարել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մի կողմից քրիստոնեության ջահն արեւելքում պայծառավառ պահելու եւ մյուս կողմից հայ ազգի նույնինքնայնությունը սսնոտնձգելի դարձնելու գործում։ Հայ ազգի եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես քրիստոնեության հնագույն եւ անբիծ օջախի, փոխձուլվածությունն այսպիսով, վստահ եմ, տեսանելի եւ ընկալելի է դառնում։ Այս կերպ է միայն հնարավոր հասկանալ, թե քրիստոնեությունն հայ ազգի համար որքան մեծ ու անգնահատելի արժեք է ներկայացնում, եւ

Page 6: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

հայ ազգն էլ իր հերթին որպիսի հարստություն է քրիստոնեության համար։ Հայ Եկեղեցին, որ մեզանում սկսվեց 35 թ. Թադեոս առաքյալի Եդեսիա քաղաքը մտնելով, այնքան է ներծծված հայ ազգի հոգու եւ սրտի մեջ, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրել է. «... Ազգ եւ եկեղեցի հայոց մեջ կազմել են մեկ մարմին, մեկ հոգի, մեկ առաքելություն եւ մեկ ճակատագիր»13։ Թելավոր է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի խոսքը. «... Աիւռոնով օծուիլը ոչ միայն ս. հոգով ներթափանցուիլ կը նշանակէ, այլ նաեւ հայութեամբ ինքնանալ»14։

Խոսուն է 1910 թ. հունիսի 1-ին աստվածաբան Պերթոսն Պարեյլի ասածը. «Ես յաճախ եւ շատ յստակ տպաւորութիւն գոյացուցած եմ, որ հայը, եթէ հաւատալէ ալ դադարի, հաւատացեալ մը ըլլալէ չդադարիր։ Նա ներքնապէս կը զգայ, որ եթէ իլր Եկեդեցւոյ նշանակութիւնը վերցուի, բոլոր իւր զգացումներուն շէնքը կը կործանի»15։

Հայ ազգի խաղացած մեծ դերը քրիստոնեության պաշտոնականացման եւ արեւելքում կանգուն պահելու գործում չափազանց մեծ է, բայց, այնուամենայնիվ, կարիք ունի քրիստոնեական աշխարհի անաչառ գնահատականի։ Դժբախտաբար եղել են նաեւ Հայ Եկեղեցու առաքելականության մերժման, այն ստվերի տակ գցելու փորձեր։ Այսպես, ցարական Ռուսաստանում 1836 թ. մի կանոնադրություն ընդունվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ («Պոլոժենիե»16), որտեղ Հայ Եկեղեցին գրչի մեկ հարվածով զրկվեց Առաքելական անվանումից եւ կոչվեց Հայ Լուսավորչական Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ, Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ։ Դրանով, փաստորեն, Հայ Եկեղեցու 268 տարվա պատմությունը (այդ թվում առաջին դարի պատմությունը) ռուսական ցարի քմահաճությամբ մի կողմ էր դրվել, իսկ Հայ Եկեղեցին զըրկվել էր իր առաքելական հիմքից։ Դա պետք էր ցարիզմին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը մշուշապատելու եւ նրան հլու՛հնազանդ պահելու համար։ Ցարիզմի դատողությամբ վայել չէր, որ իշխող ազգի եկեղեցին զուրկ լինելով առաքելականությունից, քրիստոնեությունն ընդունել էր ուշ 988 թ. Բյուզանդիայից միջնորդավորված կարգով, իսկ իշխվող հայ ազգի եկեղեցին ունենար Առաքելական պատմություն եւ որակավորում, ավելին, դիտվեր հնագույն եկեղեցի։ Բայց, ինչպես ասվում է, սրբատաշ քարը գետնին չի մնում։ Աշխարհը քաջ գիտի Հայաստանյայց Եկեղեցու առաքելական էությունը։ Դրա հետ մեկտեղ, կարծում ենք, որ հրատապ է շարադրել 35-301 թթ. Հայաստանում քրիստոնեության քարոզման, տարածման եւ ամբողջ պատմությունը, եւ նրա առանձին դրվագները, դեպքերը, կարեւոր իրադարձությունները իրենց մանրամասնություններով, որով էլ ավելի կհիմնավորվի Հայ Եկեղեցու առաքելական էությունը, ինչպես նաեւ կլուսաբանվի 35-301 թթ. Հայաստանում քրիստոնեության մուտքի, քարոզչության եւ պաշտոնապես պետական կրոն հռչակվելու մոտ երեքհարյուրամյա գործընթացի պատմությունը։

35-301 թթ. Հայաստանի քրիստոնեացման պատմության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի 35-37 թթ. Օսրոյենե քաղաք-պետության մայրաքաղաք Եդեսիայում (այժմ Ուռհա) Հայոց Աբգար թագավորի եւ քաղաքի ողջ բնակչության կողմից

Page 7: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

քրիստոնեության ընդունումը, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկի՝ Թադեոսի անմիջական քարոզչության շնորհիվ։

Այս մասին առ այսօր իշխում է այն կարծիքը, թե դա սոսկ ավանդապատում է։ Խնդրո առարկա թեմայի ուսումնասիրությունը, սակայն, տողերիս հեղինակին հանգեցրել է այն եզրակացության, որ 35-37 թթ. Հայոց Եդեսիան իրականում դարձի է եկել ի Քրիստոս Թադեոս առաքյալի քարոզչությամբ, իսկ այդ ժամանակվա Եդեսիայի կառավարիչը (որ թագավոր են ասում) ազգությամբ հայ ու պատմական անձ է եղել եւ պատահական չէ, որ մոտ քսան դար հայ ժողովուրդը նրան միանշանակ կոչել է Եդեսիայի Հայոց Աբգար թագավոր։

Աշխատությունը գրելիս հաշվի են առնվել հայ եւ օտար ինչպես հին, այնպես էլ նոր շուրջ քառասուն պատմիչների, պատմաբանների հետազոտությունների արդյունքներ, իսկ Մ. Խորենացու «Հայոց պատմության» որոշ տվյալներ համեմատվել են նաեւ ՆՈՐ Կտակարանում առկա մի քանի պատմափաստական տեղեկությունների հետ։

ՏԻԳՐԱՆ ՂԵՒՈՆԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ք. էջմիածին

26.08.1998 թ.

35-37 թթ. Հայոց Եդեսիայի դարձն

ի Քրիստոս՝ պատմական եղելություն է

Մ.թ.ա. 1 թվականից առ մ.թ. 37 թվականը Օւտոյենեի փոքրիկ թագավորության մայրաքաղաք Եդեսիայի (այժմ՝ Ոահա) տիրակալի ազգությամբ հայ եւ պատմական անձ լինելը. 35-37 թթ. Եդեսիայի բնակչության հետ մեկաեղ նրա դարձն ի Քրիստոս (Թադեոս առաքյալի քարոզչությամբ) մինչեւ այսօր ավելի շատ դասվել է ավանդապատումների շարքը։ Մանավանդ խորհրդային իշխանության տարիներին նման հարցերի վրա պատմագիտական լուրջ ուշադրություն դարձնելը դուրս էր կոմունիստական գաղափարախոսության հետաքրքրությունների շրջանակներից, որի պատճառով էլ, կարելի է ասել, հատկապես հայ պատմաբաններն այդ հարցով ընդհանրապես չեն զբաղվել։ Բայց հիշյալ հարցի ուսումնասիրությունը զուտ պատմագիտական տեսանկյունից անհրաժեշտ է, որովհետեւ Հայոց Եդեսիայի դարձն ի Քրիստոս 35-37 թթ. Հայաստանի քրիստոնեացման պատմության նախասկզբին է վերաբերում եւ էլ ավելի ակնբախ է դարձնում մեր ազգայինհավատքային սուրբ օջախի՝ Հայաստանյայց Եկեղեցու առաքելական ծագումը։ Հարցի պատմագիտական ուսումնասիրությունը ընդգրկուն դարձնելու համար հարկավոր է ուսումնասիրության

Page 8: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

առարկային առնչվող փաստերը բաժանել չորս խմբի, իսկ հետեւություններր կատարել ապացույցների բոլոր խմբերի փոխշաղկապված տվյալների հիման վրա։ Այդ ապացույցները վերաբերում են

1. մ.թ.ա. 95-ից առ մ.թ. 37 թթ. հայ-օսրոյենեական փոխհարաբերությունների հետեւանքով Եդեսիայի հայկականացման իրողությանը,

2. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (ԻԶ-ԼԶ մասերի) տվյալների եւ Նոր Կտակարանում առկա մի քանի տեղեկությունների փոխհամապատասխանությանը (որոնք մասնավորապես վերաբերում են խնդրո առարկային).

3. Նոր Կտակարանում («Հոգեգալուստ», «Գործք սռաքելոց»–ի 2.1-13) առկա փաստերի եւ Քրիստոսի Թադեոս առաքյալի կողմից Հայաստանում քրիստոնեություն քարոզած լինելու եղելության փոխկապվածությանը.

4. Եդեսիայի՝ որպես հայ քրիստոնեական մշակույթի ավանդական խոշոր կենտրոններից մեկր դառնալու փաստին։

Հայ-Օսրոյենեական փոխհարաբերությունները

մ.թ.ա. 95-ից առ մ.թ. 37 թվականը

Օսրոյենեի կամ Եդեսիայի թագավորությունը մի վտքրիկ քաղաք-պետություն էր Վերին Միջագետքում, որը հնում կոչվում էր նաեւ Հայոց կամ Հայկական միջագետք17։ Օսրոյենեի պետության մայրաքադաքր մ.թ.ա. 132–մ.թ.216 թթ. եղել է Եդեսիան18։ Եդեսիան պատմության մեջ անվանվել է տարբեր կերպ Edesia, Edesea, Անտոիոքեա, Անտիոքիա, Ար-Ռուհա. Եդեսա, Եդեսսա, էդեսսա, Հուստինիանուպոլիս, Ռագես, Ռախաբ, Ռոայա, Ռոթասիա, Ռոհաս, Ռուա, Ռուգայի. Ռուհա, Բագա, Բուհա, Ուռհա, Ուռֆահ, Ուր, Ուրա, Ուրհա, Ուրհոա, Ուրֆա, Օրխոե, Օրհայ, Օրրե, Օրրհա, Օրհոե19։ Եդեսիան հնում առավելաբար անվանվել է այդպես, իսկ արաբների նվաճումներից (7-րդ դար) հետո՝ Ուրֆա։

Եդեսիայի հիմնադրման շուրջ կան երեք տեսակետներ

ա) այն հիմնադրել է ավանդական Բելը,

բ) այն կառուցվել է Աստվածաշնչում հիշատակված Ուր կոչված քաղաքի ավերակների վրա, իսկ հետագայում Ալեքսանդր Մակեդոնացու կամ նրա Սելեւկոս զորավարի դստեր՝ էդեսեի անունով է կոչվել.

գ) Եդեսիան մ.թ.ա. 4-րդ դարում եւ կառուցել է հիշյալ Սելեւկոսը. եւ կրում է նրա դստեր՝ էդեսեի անունը։

Page 9: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Ըստ Մ. Խորենացու, Եդեսիան մ.թ.ա. 1 թվականին հիմնովին վերակառուցել է Հայոց Աբգար թագավորը, որն իր նստատեղը Մծբինից տեդավւոխել է այդ վայր20։ Հայկական ավանդույթների համաձայն, Եդեսիան կառուցել է Հայոց Տիգրան Երկրորդ արքայից-արքան։ Իսկ որ Եդեսիան Տիգրան Երկրորդի օրոք շենացել եւ ամբողջությամբ հայկական նկարագիր, շունչ ու ոգի է ստացել, դա, ինչպես ներքեւում կտեսնենք, հաստատ է։

Մ.թ.ա. 95-56 թթ.՝ Տիգրան Երկրորդի օրոք Հայաստանն իր մեջ առավ հարեւան շատ երկրներ ու դարձավ այդ ժամանակի հզորագույն քաղաքական ուժերից մեկը։ Նրա ախոյաններր միայն Հռոմն ու Պարթեւաստանն էին։ Մյուս երկրները գտնվում էին նրանցից կախյալ վիճակում։ Մթ.ա. 94 թ. Տիգրան Երկրորդն արդեն գրավեց Ծոփքը. մ.թ.ա. 93-91 թթ.՝ Կապադովկիան։ Ապա ընկճեց պարթեւների դիմադրությունր եւ նրանց դուրս մղեց հայոց «յոթանասուն հովիտներից» եւ Հյուսիսային Միջագետքից (որտեղ գտնվում էր Եդեսիան)։ Տիգրան Մեծր դրանով պարթեւների թագավոր Գոդերձիին զրկեց «արքայից-արքա» բարձրագույն տիտղոսից, այնուհետեւ նա ինքր կրեց այդ տիտղոսը, որը նշանակում է կայսր (մի հզոր պետության թագավոր, որի կազմի մեջ կան նաեւ այլ մանր ու մեծ պետություններ)։ Մ.թ.ա. 84 թվականին Մեծ Հայքին միացան Ասորիքը. Հյուսիսային Միջագետքը (Միգդոնիան Մծբին եւ Օսրոյենեն Եդեսիա կենտրոններով)21։ Այս

թվականը (մ.թ.ա. 84թ.) Եդեսիայի՝ Մեծ Հայքի մեջ մտնելու եւ նրա հայկականացման սկիզբն է։ Փաստ, որր հաստատում է նաեւ հույն պատմիչ Ստրաբոնը22։ Վերջինս նաեւ հավաստում է, որ մինչեւ մ.թ.ա. 84 թվականն էլ այդ վայրերում արդեն հայ ստվարաքանակ բնակչություն է եղել23։ Եդեսիան եւս կցելով Մեծ Հայքին, Տիգրան Երկրորդն այնտեղ իր հետ մեծ թվով հայ բնակչություն բերեց, բնակեցրեց, որոնց մեջ զգալի քանակություն էին կազմում զինվորականները։ Վերջիններս ծառայությունից հետո, ինչպես նաեւ ծառայության համար այլեա պիտանի չլինելով, մշտապես բնակվում էին Եդեսիայում եւ նրա շրջակա արգավանդ հողերում։ Տիգրան Երկրորդն այդ երկրամասի կառավարիչ էր նշանակել Գուրաս անունով եղբորր, որը նստում էր Եդեսիայի հարեւան Մծբին քաղաքում։ Իսկ մինչ այդ Տիգրան Երկրորդը Սելեւկյաններից նվաճած բոլոր երկրների վրա վարչապետ էր նշանակել իր մերձավոր Բագարատին (Բագադատեսին), որի նըստավայրը Անտիոքն էր24։ Այս փաստը հաստատում են նաեւ եվրոպացի պատմաբան Բ. Մոմզենը25 եւ հայ պատմաբան Հակոբ Մանանդյանը26։ Իսկ պատմաբան Ռ. Լ. Մանասերյանն ապացուցել է, որ Տիգրան 2-րդը մ.թ.ա. 83-69 թթ. Սիրիայի հետ միություն (ունիա) էր կնքել, որն արդի պատկերացումներով ֆեդերացիան (դաշնություն) է։ Այդ կերպ Տիգրան Մեծը Սիրիան խաղաղ ճանապարհով միացրել էր Հայաստանին։ Քայլ կամ վարքագիծ, որին հոժար ու համամիտ են եղել այդ տարածքների քադաք-պետություններր, որոնց թվում նաեւ Օսրոյենեն Եդեսիա կենտրոնով։ Տիգրան Մեծն իր երկրին միացրած հիշյալ պետությունների նկատմամբ այդքան քաղաքակիրթ էր վարվել, որովհետեւ դրանք բոլորն էլ հելլենիստական մշակույթի քաղաքներ էին, իսկ ինքն էլ այդ մշակույթի ջերմ պաշտպանն էր Արեւելքում։ Տիգրան Մեծն այնքան շատ էր հարգում այդ տարածաշըրջանի պետություններին, որ այնտեղ իր «արքայից-արքա»

Page 10: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

տիտղոսը չէր կրում, այլ կոչվում էր միայն «արքա»27։ Հելլենիստական Հայաստանի եւ այդ երկրների միջեւ կար ներքին սերտ կապ, մշակութային հարազատություն։ Եվ իզուր չէր, որ Ասորիքը Պոնտոսի եւ Եգիպտոսի թագավորներից ավելի ընդունելի էր համարում Տիգրան Մեծին։ Վերջինիս՝ Ասորիք որպես թագավոր իշխելու հրավերն այս կերպ է մեկնաբանում պատմիչ Հուստինոսը. «Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա եւ նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրին Ասորիքը ու նրա թագավորներին, ի վերջո, ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը եւ սկսեց փնտրել օտարերկրյա թագավոր։ Ոմանք կարծում էին, թե պետք է հրավիրել Միհրդատ Պոնտացուն. մյուսներր՝ Եգիպտոսի Պտոլեմայոսին։ Սակայն, իրերի բերմամբ, Միհրդատը պատերազմների մեջ էր հռոմեացիների դեմ, իսկ Պտոլեմայոսը Ասորիքի մշտական թշնամին է եղել։ Այսպիսով, բոլորր համաձայնու-

թյան եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջ, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթեւների թագավորության դաշնակիցն էր եւ Միհրդասփ խնամին։ Եվ այսպես, հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը»28։

Տիգրան Մեծր փաստորեն խաղաղ եւ բարեկեցիկ վիճակի տեր դարձնելով հիշյալ երկրամասերը, տեղի ժողովուրդների մոտ հայ կառավարչի, վարչապետի, թագավորի մասին ընդհանրապես չափազանց դրական պատկերացումներ ձեւավորեց, որի ուժով մասնավորապես Եդեսիայում հետագայում շատ կառավարիչներ հայեր էին, այսինքն ազգությամբ հայ կառավարիչն առավել ընդունելի էր, նա լինելով հելլենիստական մշակույթի կրող եւ ջատագով, նաեւ տնտեսական լավ շինարար էր, ինչը հարկավոր էր մարդկանց։ Այս դրական ժառանգականության փոխանցմամբ էր, որ (մի փոքր առաջ անցնելով ասենք) մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայի կառավարիչը, որին կոչում են նաեւ Հայոց Աբգար թագավոր, ազգությամբ հայ էր։

Մ.թ.ա. 66 թ. հռոմեական զորավար Պոմպեոսը Ասորիքն ու Հյուսիսային Միջագետքը Տիգրան Մեծից ետ վերցրեց, բայց երկու տարի հետո Հյուսիսային Միջագետքը (Օսրոյենեն եւ Գամիրքր՝ Ծավդեքով ու Մարաստանով հանդերձ) վերստին հանձնեց Հայաստանին, կարծում ենք, հաշվի առնելով նաեւ այդ վայրերի բնակչության մեջ հայերի մեծամասնություն կազմելու հանգամանքը29։ Եդեսիան առնվազն մինչեւ Տիգրան Մեծի մահը (մ.թ.ա. 56 թ.) եղել է Հայաստանի կազմում։

Այսպիսով՝ մ.թ.ա. 84-ից մինչեւ 56 թթ. Եդեսիան ընդամենը երկամյա ընդմիջմամբ գտնվեց Մեծ Հայքի կազմում ու Տիգրան Մեծի կողմից եւ կառուցապատվեց, եւ հայաշատացավ ու դարձավ հայկական քաղաք իր գերազանցապես հայ բնակչությամբ։ Հայանալով, Եդեսիան ծաղկեց։ Տիգրան Մեծի այս երախտիքն ըստ արժանվույն տակավին չի գնահատվել, բայց այդ երախտիքի արդյունքն էր մի քանի տասնամյակ հետո Եդեսիայում (մ.թ.ա. 1-ից մ.թ. 37 թթ.) ազգությամբ հայ կառավարչի (Աբգար թագավոր) գոյությունը։ Եվրոպայում այս մասին ավելի

Page 11: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

լավ գիտեն։ Ֆրանսիացի պատմաբան Որնե Գրուսեի գնահատմամբ. «... Տիգրանը... շատ ավելի է արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանանք նկատել, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության հասցրեց իր երկիրը, մինչդեռ Տիգրանն ապահովեց իր ժողովրդի հավերժական հարատեւումը»30։

Ոչ մի փաստ չկա, որ Տիգրան Մեծի մահից հետո մինչեւ մ.թ. 37 թվականը Հայոց Միջագետքը Եդեսիայի հետ միասին կտրված է եղել Հայաստանից, բայց, ահա, ըստ հավաստի պատմագիտական տվյալների, մ.թ. 37թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված պայմանագրով 312.795 կմ2 տարածը ունեցող Մեծ Հայքից անջատվում են Հայոց Միջագետքի տարածքները (մոտ 27.000 կմ2), այդ թվում՝ Եդեսիան եւ միացվում Պարսկաստանին (Մեծ Հայքի տարածքը դրանով փոքրանում եւ հասնում է 285,195 կմ2)31։ Ասվածով հաստատվում է մեր այն կարծիքը, որ մ.թ.ա. 56 թվականից մինչեւ մ.թ. 37 թվականը Եդեսիան շարունակել է առավելաբար գտնվել Մեծ Հայքի կագմում եւ այդ ընթացքում եղել է նրա հետ մշակութային, տնտեսական, առեւտրային հարաբերություններով սերտաճած վիճակում, մանավանղ իր գերազանցապես հայ ազգաբնակչության շնորհիվ։ Այլ կերպ ասած մ.թ.ա. 84-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիան հայկական քաղաք էր։ Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ գրում է, որ Աբգար հայոց թագավորն իր նստատեղը Մծբինից Եդեսիա է տեղափոխում, քանի որ Եդեսիայի տեղում նախկինում հայկական զորագունդը Եփրատի անցքն էր պահպանում Կասսիոսից32։ Այսինքն՝ Աբգարը հայ էր եւ իր նստատեղին ավելի հայկական միջավայր տեղափոխեց։ Թե որքա՜ն հայկական էր Եդեսիան դարձել վերոհիշյալ ժամանակաընթացքում, որի արդյունքում մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. նրա կառավարիչն ազգությամբ հայ էր, երեւում է հետագա տասնամյակներում պատահած շատ դեպքերից հատկապես այս մեկով. 37-91 թթ. այնտեղ կառավարիչներ եղան նաեւ ազգությամբ ասորիներ, ինչն անհանդուրժելի էր հայության համար։ Եվ ահա, 91-109 թթ. բուն Հայաստանում իշխած Սանատրուկ Հայոց թագավորր (Սանատրուկ 2-րդը) 91 թ. Եդեսիայի Աբգար 6-րդ ասորի թագավորին (կառավարչին) գահընկեց արեց եւ ինքը թագավորեց այնտեղ, որի պատճառով էլ Սանատրուկ 2-րդր կոչվեց «Մեծն թագավոր Հայոց Մեծաց եւ Եդեսիոյ»։ Այս փաստը հավաստվում է պատմաբաններ Հ. 3. Աստուրյանի33 եւ Գուտրշմիտի34 ուսումնասիրություններով։ Այն պնդում է նաեւ Հակոբ Մանանդյանը35։ 109 թ. Սանատրուկ 2-րդ Հայոց թագավորից հետո (սկսած Աբգար 7րդից) Եդեսիայի բոլոր կառավարիչները (թագավորները) հայեր էին։ Մ. Խորենացին ինքնանպատակ կերպով չէ, որ մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայի կառավարչին անվանում է հայոց թագավոր36։ Օսրոյենեի (Եդեսիայի) թագավորների (91 թվականից մինչեւ 216 թվականը, երբ կործանվեց այդ քաղաք-պետությունը) ազգությամբ հայ լինելը եւս մի հզոր ապացույց է մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թ. Եդեսիայի թագավորի ազգությամբ հայ լինելու եւ այդ հարցում Մ. Խորենացու իրավացիության հաստատման համար։ 207 թ. Եդեսիայում հայոց թագավորների օրոք քրիստոնեությունը երկրորդ անգամ (35-37 թթ. առաջին անգամ) պաշտոնական կրոն հռչակելը նույնպես գալիս է ապացուցելու վերոհիշյալ իրողությունը։ Մ. Խորենացին 37 թ. Հայաստանից Հայոց Միջագետքի (ներառյալ Եդեսիայի) անջատումը

Page 12: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

համարում է Հայաստանի երկու մասի բաժանում37։ Այսպիսով վերը բերված փաստերը բավարար են ապացուցելու համար, որ մ.թ.ա. 84-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիան մեծավ մասամբ գտնվել է Մեծ Հայքի կազմում, նրա տնտեսա-առեւտրային, մշակութային ազդեցության տակ եւ սերտաճած է եղել նրան նաեւ իր գերազանցապես հայ ազգաբնակչությամբ։ Այս փաստն էլ, իր հերթին, հավաստում է մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայի կառավարչի (թագավորի) հայ լինելը։ Ի դեպ, Աբգար նշանակում է «հզոր», եւ Եդեսիայի բոլոր կառավարիչներր կոչվում էին Աբգար. բայց միմյանցից տարբերվում էին հերթականությամբ Աբգար I, II, III. IX եւ այլն։ Սա է պատճառը, որ մ.թ.ա.1–մ.թ.37 թթ. Եդեսիայի կառավարչին, ինչպես Մ. Խորենացին է նշում իր «Հայոց պատմության» մեջ, մենք այսուհետեւ պարզապես անվանելու ենք Եդեսիայի Հայոց Աբգար թագավոր (առանց որերորդի)։

Մի թանի խոսք այն մասին, թե մենք որտեղից գիտենք, որ Եդեսիայի Հայոց Աբգար թագավորը իշխել է մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թվականը։ Հարցի ճշգրիտ պատասխանը պարունակվում է Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եւ Նոր Կտակարանում առկա տվյալներում։ «Հայոց պատմության» ԻԶ մասում Մ. Խորենացին նշում է. «Աբգարի թագավորության երկրորդ տարում Հայաստանի բոլոր կողմերն էլ հռոմեացիների հարկի տակ են ընկնում, որովհետեւ ինչպես ասված է Ղուկասի Ավետարանում Ավգոստոս կայսրից հրաման եկավ ամբողջ տիեզերքն աշխարհագիր անելու»։ Իսկ Ղուկասի Ավետարանի 2.1-20 մասում պատմվում է, որ Հիսուս –Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում, նրա ծնողների մարդահամարի գնալու ճանապարհին. քանի որ «այն օրերին հրաման եղավ ամբողջ երկրռւմ մարդահամար անելու համար»։ Մ. Խորենացու եւ Ղուկասի Ավետարանի հիշյալ տվյալները ցույց են տալիս, որ Եդեսիայի Հայոց Աբգար թագավորը սկսել է գահակալել ֊Քրիստոսի ծննդից (մեր թվարկությունից) առաջ 1 թվականից։ Իսկ որտեղից գիտենք, որ նույն թագավորն իշխել է մինչեւ 37 թվականը։ Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» ԼԳ մասում գրում է. «Աբգարը վախճանվում է երեսունեւութ տարի թագավորելուց հետո»։ Եթե արդեն ճշտել ենք, որ Եդեսիայի Հայոց Աբգար թագավորն սկսել է գահակալել մ.թ.ա. 1 թվականից եւ թագավորել է 38 տարի կստացվի. որ նա գահակալել է մինչեւ մ.թ. 37 թվականը։ Այդ վոսստը հավաստվում է միաժամանակ Մ. Խորենացու «Հայոց պատմության» ԼԴ մասի «Աբգարից հետո Հայոց թագավորությունը երկու մասի է բաժանվում» տեղեկությամբ եւ համաշխարհային պատմագիտությամբ ամրագրված մ.թ. 37 թվականին Հռոմի եւ Պարթեւաստանի միջեւ կնքված պայմանագրով, որով Հայաստանից անջատվեց Հայոց Միջագետքը։ Մ. Խորենացու տված այդ տեղեկությունը հաստատում է մ.թ. 37 թ. հիշյալ պայմանագրի կնքման ժամանակ Աբգար թագավորի արդեն մահացած լինելու փաստը։

Մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայում իշխած Հայոց Աբգար թագավորը պատմական անձ է, իսկ նրա նամակագրությունը Հիսուս Քրիստոսի հետ՝

պատմական ճշմարտություն

Page 13: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն»–ում Եդեսիայի հիշյալ Աբգար թագավորին ոչ միայն հայ է համարում, այլեւ նրան դիտում է պատմական անձ, որն այնտեղ թագավորել է մ.թ.ա. 1-ից մ.թ. 37 թթ.։ Մ. Խորենացին նաեւ հավաստում է. որ Եդեսիայի Աբգար թագավորը նամակագրություն է ունեցել Հիսուս Քրիստոսի հետ եւ Հիսուս Քրիստոսին հավատացել է աոանց իսկ նրան տեսնելու։ Լսելով միայն նրա կատարած հրաշքները, նա Հիսուս Քրիստոսին հրավիրել է Եդեսիա, բայց Հիսուս Քրիստոս չի կարողացել նրա խնդրանքը կատարել անձամբ, այլ համբառնալուց հետո Եդեսիա է ուղարկել իր Թադեոս առաքյալին։ Վերջինս Աբգար թագավորին բուժել է, նրան ու իր քաղաքը դարձի է բերել ի Քրիստոս, ապա շարունակել իր քարոզչությունը բուն Հայաստանում եւ նահատակվել Հայոց Սանատրուկ Թագավորի կողմից ու թաղվել Արտազ գավառի Շավարշան դաշտում։ Ու որ Թադեոս առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի քրիստոնեացած դստեր՜ Սանդուխտի հետ միասին38։

Որոշ պատմաբաններ Մ. Խորենացու այս տվյալներին վերաբերվել են թերահավատորեն, սակայն, կարծում ենք, որ նրանք սխալվել են։ Մ. Խորենացու «Հայոց պատմություն»–ում բերված վերոհիշյալ տվյալները համապատասխանում են իրականությանր։ Դրանց ճշմարտացիությունն ապացուցվում է Նոր Կտակարանում առկա մի քանի փաստերով։ Իսկ որոշ տվյալների պատմական իրավացիությունն էլ հաստատվում է այլ պատմաբանների կողմից։ Այսպես. Մ. Խորենացին գրում է, որ Աբգար թագավորը արեւելքից վերադառնալով, այնտեղ կատարած իր գործերի մասին նամակով տեղյակ է պահում հռոմեացիներին (որոնց հարկատու եւ հպատակ էր Եդեսիան)։ Նամակը Բեթքուբին քաղաք՝ հռոմեացիներին հանձնելու համար մեկնել էին Աղձնիքի Բդեշխ Մար Իհաբը եւ Ապահունիների տոհմի նահապետ Շամշագրամը, որոնց ուղեկցում էր Աբգարի հավատարիմ սուրհանդակ Անանը։ Աբգարի այս պատգամավորությունն էլ Եդեսիա վերադառնալիս տվյալ վայրերում բնակչության կողմից լսելով Հիսուս Քրիստոսի համբավը (մանավանդ, որ նա հիվանդություններ է բուժում), մտնում է Երուսաղեմ, ականատես դառնում Քրիստոսի սքանչելագործություններին եւ, վերադառնալով Եդեսիա, այդ մասին պատմում է Հայոց Աբգար թագավորին39։ Հարց է ծագում, թե Աբգարի պատգամավորությունն ինչու պիտի մտներ Երուսաղեմ, Եդեսիա վերադարձի իր ճանապարհից շեղվելով։ Փաստորեն, մեր կարծիքով, նրանք գիտեին, որ Աբգար թագավորը արեւելքից վերադարձել էր չբուժվող հիվանդությամբ40։ Եվ երբ նրանք լսել են Քրիստոսի կողմից ցավեր բուժելու եւ նույնիսկ մեռելներ կենդանացնելու կարողության մասին, մտածել են, որ դա այն է, ինչ պետք է իրենց թագավորին, ու դրանցում հավաստիանելու համար էլ Աբգարի պատգամավորությունր մտել էր Երուսաղեմ։ Մ. Խորենացու այդ տվյալները համապատասխանում են Նոր Կտակարանի եւ Մատթեոսի ու Մարկոսի Ավետարաններում առկա փաստերին, որտեղ գրվում է, «Եւ Ձիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիւանդութիւունները ու բոլոր ախտերը։ Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում, եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով, ե՜լ դիւահարների,

Page 14: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

եւ լուսնոտների, եւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ Եւ Գալիլիայից, Դեկապոլիսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանից. միւս կողմերից բազում ժողովուրդ նրա ետեւից էր գնում, եւ բժշկեց նրանց»41։ Մարկոսի Ավետարանում Քրիստոսի համանման սքանչելագործությունները թվարկելուց հետո գրվում է. «... Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ Նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»։ Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում»42։

Աբգար թագավորն (ըստ Մ. Խորենացու43) իր պատգամավորներից լսելով Հիսուսի սքանչելագործությունների, մանավանդ առանց դեղերի ու արմատների բուժումների մասին, անմիջապես ըմբռնել էր, որ դա մարդու ուժերից վեր է, եւ որ Քրիստոս կամ Աստված է, կամ էլ Աստծո որդի։ Ապա նամակ է գրում Հիսուսին, հրավիրելով նրան գալ Եդեսիա իրեն բուժելու եւ մնալու այնտեղ։ Հիսուսին Երուսաղեմ Աբգար թագավորի նամակը տանող մարդիկ (նրանց մեջ էր նույն Անանը) այն հանձնեցին Փիլիպպոս եւ Անդրեաս առաքյալներին, իսկ վերջիններս էլ Քրիստոսին։ Բայց Հիսուս հանձն չի առնում գնալ Եդեսիա, այլ Աբգարին նամակ է ուղարկում (գրառված Թովմաս առաքյալի կողմից)։ Մ. Խորենացին ինքն է ասում, որ՜ «այս բանը վկայում է Ավետարանի խոսքը, թե «կային հեթանոսներից ոմանք, որ եկել էին նրա մոտ»44։ Իրավամբ դա հաստատվում է Նոր Կտակարանի Հովհաննեսի Ավետարանի հետեւյալ խոսքերով. «Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն։ Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. «Տէր, ուզում ենք Յիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց։ Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին։ Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին»45։ Անտարակույս Աբգարի նամակը լավ տպավորություն էր թողել Հիսուսի վրա, որ նա իրեն փառավորված Էր զգում։ ՉԷ՞ որ Աբգարը Հիսուսին, որպես Աստծու որդի կամ Աստված, հավատացել Էր, առանց իսկ իրեն տեսնելու։ Մինչդեռ նրան չէր հավատում իր ժողովուրդը՜ հրեությունը, որին փրկելու համար Քրիստոս աշխարհ էր եկել46։ Զուր չէր, որ Քրիստոսի պատասխան նամակում, որը գրեց Թովմաս առաքյալը Հիսուսի կարգադրությամբ, ասվում է. «երանի նրան, ով ինձ հավատում է. թեպետ տեսած չլինի, որովհետեւ իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են. ինձ չեն հավատում, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան եւ կյանք կգտնեն»47։ Խորենացին արձանագրել է այնուհետեւ մի անժխտելի իրողություն. «Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը եւ նրա հետ փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչեւ այսօր գտնվում է եդեսիացիների քաղաքում»48։

Այս փաստն ընդունում է այս խնդրով զբաղված պատմագիտությունն ընդհանրապես։ Համաձայն Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»–ի, Միջագետքի բազում քաղաքներից Ուռհայում (Եդեսիայում) է գտնվում Փրկչի անձեռագործ պատկերը49։ Պատմաբան Ստ. Երեմյանը հաստատում է, որ մինչեւ 1144 թ. Ուռհայում (Եդեսիայում) է գտնվել քրիստոնեական աշխարհի մեծագույն սրբությունը «անձեռագործ դաստառակը»50։

Page 15: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Նույնիսկ Ղեւոնդ Ալիշանն է իր «Հայոց աշխարհիկ» բանաստեղծությունում գրել.

Աբգար թագավաոր մեր քաջ, իմաստուն

Թղթով է խոսեր հետ աստվածորդույն,

Երնեկ եւ ընծա առել Քրիստոսեն,

Դեսպան ընդունել զառաքյալ Թաղեն,

Զառաջին պատկերն այն սուրբ դաստառակ

Փրկչին կողաբաց Գեղարդն միակ51։

Մ. Խորենացին «Հայոց պատմություն»–ում հայտնում է, որ Քրիստոսի Թադեոս առաքյալին եւ արքայադուստր Սանդուխտին նահատակել է հայոց Սանատրուկ թագավորը, որոնք թաղված են Հայաստանի Արտազ գավառի Շավարշան դաշտում։ Պատմագիտության մեջ թյուր կարծիք կա այն մասին, թե այս Սանատրուկն իբր հայոց Սանատրուկ Բ արքան է, որը մ.թ. 91-109 թթ. է թագավորել, մ.թ. 91 թ. գրավել է Եդեսիան եւ իրեն անվանել «Մեծն թագավոր Հայոց Մեծաց եւ Եդեսիոյ»։

Սակայն, բարեբախտաբար, կան պատմագիտական փաստեր այն մասին. որ Թադեոս առաքյալին նահատակել է ոչ թե Հայոց Սանատրուկ Բ, այլ Հայոց Սանատրուկ Ա թագավորը։ «Հայ ժողովրդի պատմության» առաջին հատորի 924-րդ էջում նշվում է, որ Սանատրուկ Աոաջինր Մեծ Հայքի թագավոր է եղել մ.թ. 34-35 թթ.։ Թեեւ Սանատրուկ Ա-ն ավելի երկար է թագավորել, բայց այստեղ կարեւորն այն է, որ հեղինակավոր հայ պատմաբանների (Ծ. Աղայան, Բ. Առաքելյան, Գ. Գալոյան, Ս. Երեմյան, Լ. Խաչիկյան, Ա. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Մ. Ներսիսյան) այս փաղանգն ընդունում է Հայոց Սանատրուկ Ա թագավորի գոյությունը մ.թ. 30-ական թվականներին52։ Փավստոս Բուգանդն իր «Հայոց պատմություն»–ում գրում է. «Թադեոս առաքյալի քարոզչությունից եւ նրա մարտիրոսական վախճանից մինչեւ Գրիգորի վարդապետության վերջն ու նրա վախճանը, եւ առաքելասպան Սանատրուկ թագավորից մինչեւ Տրդատ թագավորի ակամա հնազանդվելը քրիստոնեական կրոնին ու նրա վախճանը,անցյալ հին անցքերի եւ առանձին անձերի վարքի մասին, ինչպես եւ նրանց հակառակորդների եւ դիմադրողների մասին բոլորը ուրիշների կողմից գրված են»53։ Ամենահայտ է, որ Թադեոս առաքյալը նահատակվեց քառասնական թվականներին, իսկ Հայոց Սանատրուկ Բ թագավորն իշխել է 91-109 թթ., այսինքն առաքյալի վախճանից ավելի քան 60 տարի հետո եւ, հետեւաբար, Սանատրուկ Բ-ն Թադեոս առաքյալին նահատակել չէր կարող ու, առավել եւս, նա «առաքելասպան Սանատրուկ» կոչվել չէր կարող։ վերջինս նույն ինքը Հայոց Սանատրուկ Ա թագավորն էր, որ իշխեց Հայաստանում, ինչպես վերեւում ասվեց, 34 թվականից սկսած մի քանի տարի։ «Հայ ժողովըրդի պատմության» առաջին հատորի 714-րդ էջում Սանատրուկ Ա թագավորը նույնացվում է Արշակ Ա թագավորի հետ, որը պարթեւական արքայից-արքա Արտավան Գ-ի որդին էր54։ Նույն փաստը հաստատում է Մ. Ա

Page 16: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

բեղյանը55։ «Հայ ժողովրդի պատմության» նշված աշխատությունում հավաստի համարելով Մ. Խորենացու «Հայոց պատմության» Բ, ԼԵ, ԼԶ գլուխներում Սանատրուկ թագավորի կողմից Թադեոս առաքյալի նահատակության փաստը, նշվում է նաեւ, որ Մ. Խորենացու այդ տվյալների արժանահավատությունը հաստատվում է պատմիչ Հովսեպոս Փլավիոսի տեղեկություններով, որոնց համաձայն՝ Սանատրուկի (այսինքն Սանատրուկ Ա-ի) մայրաքաղաքը Մծբինն էր56։ «Հայ ժողովրղի պատմություն» աշխատության համահեղինակ անվանի պատմաբանների կողմից նաեւ ընդունված է, որ մ.թ. 34-37 թթ. Մծբինը Մեծ Հայքի պաշտոնական մայրաքաղաքն էր57։ Ստ. Մալխասյանը Փավստոս Բուզանղի «Հայոց պատմության» համար գրած իր առաջաբանում նշում է. «Ագաթանգեղոսագիտության մեջ մի նոր հայտնագործություն է կատարվել, լույս է տեսել արաբերեն լեզվով «Հայոց կաթողիկոս սուրբ Գրիգորի վարքը», որը հրատարակել է Մվան էսբրուքը։ Վարքը գտնվում է Երուսաղեմի ս. Մարկոս վանքի մի ձեռագրում, գրված ասորատառ արաբերեն։ Այն սկսվում է Սանատրուկի եւ Թադեոսի պատմությամբ»58։ Չափազանց արժեքավոր այս տեղեկությամբ էլ 5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսը եւս հավաստում է, փաստորեն, Սանատրուկ Ա-ի կողմից (այլ ոչ թե Սանատրուկ Բ-ի) Թադեոս առաքյալի նահատակության պատմական փաստը։ Այսպիսով Հայոց Սանատրուկ Ա (Արշակ Ա) թագավորի կողմից մ.թ. 30-ական թվականներին դեռեւս Թադեոս առաքյալին նահատակելու փաստն ուղղակիորեն ապացուցում է Եդեսիայի Աբգար թագավորի (մ.թ.ա.1–մ.թ.37 թթ.) ինչպես հայ, այնպես էլ պատմական անձ լինելու իրողությունր, քանի որ անմիջապես կապված է նրա հետ։

Մթ.ա. 1-ից մ.թ. 37 թթ. Եդեսիայում իշխած Աբգար թագավորի պատմական անձ եւ ազգությամբ հայ լինելն ավելի է հիմնավորվում, երբ քըննության ենք առնում Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, նրա համբառնալուց հետո տեղի ունեցած հոգեգալստյան (պենտեկոստե), ապա Թադեոս առաքյալի Հայաստանում քրիստոնեության քարոզման եւ այնտեղ նահատակվելու, թաղվելու երեւույթները փոխշաղկապված վիճակում։

Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, հոգեգալուստը (պենտեկոստե) եւ Թադեոս առաքյալի կողմից Հայաստանում

քրիստոնեություն քարոզելը, նահատակվելը եւ թաղվելը

Այս երեւույթների փոխկապակցված ուսումնասիրությունն ակներեւ է դարձնում մ.թ.ա. 1-ից մ.թ.37 թթ. Եդեսիայի Աբգար թագավորի պատմական անձ եւ ազգությամբ հայ լինելը։

Նոր Կտակարանում պարզ ասվում է Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Մատթեոսի Ավետարանում գրված է. «Յովսէփ. Դաւթի որղի. մի վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի. եւ նրա անունը

Page 17: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»59։ Նույն Ավետարանում Հիսուս քանանացի կնոջը շատ մեծ դժվարությամբ համաձայնվեց օգնել ու բուժել նրա դիվահարված դստերը, քանզի նա հրեա չէր։ «Այլ տեղ չեմ ուղարկված, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ», - ասում է Քրիստոս նույն տեղում եւ ավելացնում, -«Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել60»։ «Շներ» ասելով Հիսուս նկատի ուներ ոչ հրեաներին՝ հեթանոսներին։ Մարկոսի Ավետարանում (7.22-30) Հիսուս չափազանց չկամությամբ է հեթանոս, փյունիկ-ասորի ազգից մի կնոջ աղջկանից պիղծ ոգին հանում, ասելով. «Թույլ տուր, որ նախ մանուկները կշտանան. քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»։ Ընդ որում՝ «մանուկներ» ասելով Քրիստոս հասկանում է հրեաներին, իսկ «շներ» ասելով՝ հեթանոսներին։ Մատթեոսի61, Մարկոսի62, Ղուկասի63, Հովհաննեսի64 Ավետարաններում եւ «Գործք առաքելոց»–ի65 մեջ ուղղակի եւ անուղղակի բազում մտքեր կան, որոնցից ակնբախ է, որ Հիսուս Հայր Աստծո կողմից աշխարհ էր եկել քրիստոնեությունը (Հայր Աստծո խոսքը) տարածելու, բայց ինքն անձամբ այն պետք է կատարեր Հրեաստանում, իսկ աշխարհի այլ վայրերում քրիստոնեություն քարոզելու համար Քրիստոս նախապատրաստում էր առաքյալներ։ Այս էր պատճառը, որ Քրիստոս Հայոց Աբգար թագավորի հրավերը մերժեց, չգնաց Եդեսիա, բայց Աբգարին ուղարկած նամակում հայտնեց, որ Եդեսիա նրան բուժելու համար կգա իր առաքյալներից մեկը։ Ինչո՞ւ անորոշ էր առաքյալի անձը, որովհետեւ այն ճշգրտվելու էր հոգեգալստյան օրը, որը դեռ առջեւում էր։ Այնպես որ, Քրիստոս ամեն աշակերտի առաքելական դերակատարմամբ չէր օժտում։

Նոր Կտակարանը հույժ առատ է այնպիսի փաստերով, որոնք հավաստում են Հիսուսի Հրեասսոսնում կատարելիք առաքելության բովանդակությունը: Մատթեոսի Ավետարանում Հիսուս ասում է. «Մի՜ կարծէք, թէ օրենքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու»66։ Միաժամանակ Քրիստոս նախազգուշացնում է. «Բայց ասում եմ ձեզ, որ. եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի»67։ Նոր Կտակարանն, այսպիսով, ամրագրում է, որ Քրիստոս եկել էր Հրեաստանի արդեն ունեցած օրենքները, սովորույթները իրենց դարն ապրածից ազատելու, եղած դրականի վրա նորը, ավելի կատարյալն ու առաջադիմականն ավելացնելու համար։ Իսկ դա քրիստոնեությունն էր։ Սակայն վիթխարի էր Քրիստոսի վարդապետության առաջադիմականի ողջ կշիռը, եւ նույնքան էլ շատ էին Հրեական կրոնի, օրենքների, սովորույթների եւ բարոյական ըմբռնումների իր դարն ապրածի չափն ու քանակը։ Այդ էլ առաջացրեց Քրիստոսի եւ հրեության անհաշտ հակասությունը, որը հանգեցրեց Հիսուսի խաչելության։ Քրիստոս իր եւ հրեության ու հատկապես քահանայապետների, փարիսեցիների (իշխող վերնախավի) միջեւ առկա անհաշտ հակասությունների մասին պատկերավոր կերպով ասում է. «... Նոր, չօգտագործված կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի եւ պատռուածքը աւելի վատ կլինի։ Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափուի, եւ տիկերը կը փչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի»68։ Սակայն Հիսուս Քրիստոսի վարդապետությունը Հրեսատանը

Page 18: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

չընդունեց եւ մնաց իր կրոնին, բարոյա–գաղափարախոսական ավանդույթներին հավատարիմ։ Քրիստոսի առաքելությունը բուն Հրեաստանում դատապարտվեց ձախողման։ Զուր չէ, որ Հիսուս դառնացած ասում է. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն իր գավառում եւ իր տանը»69։ Ապա Քրիստոս ողբ է կարդում Երուսադեմի վրա, ասելով. «Երասաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՝, քանի՝ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին, բայց դու չկամեցար»70։

Հրեությունն այնքան մեծ ատելությամբ էր լցվել Քրիստոսի հանդեպ, որ երբ Հերովդեսն ու Պիղատոսը բացատրում էին, թե, ըստ հռոմեական օրենքի, Քրիստոս մեղք չունի, նրան հարկ է ազատ արձակել, հրեաները պահանջեցին Քրիստոսին մահապատժի ենթարկել։ Իր այդ պահանջը հրեությունը որոշել էր Կայիփա71 քահանայապետի մոտ։ Պիղատոսն հարկադրված Քրիստոսի նկատմամբ հրեաների կայացրած որոշումը մահապատժի ենթարկելու մասին ի կատար ածել տվեց իր զինվորներին, վախենալով, որ այդպես չվարվելու դեպքում հրեաները ապստամբություն կբարձրացնեն։ Երբ մարդասպան եւ ավազակ Բարաբբային կամ Քրիստոսին ժողովրդական տոնի օրն ազատ արձակելու առաջարկություն արեց Պիղատոսը, հրեությունը նախընտրեց Բարաբբային ագատ արձակել, իսկ Քրիստոսին խաչել։ Դրանով Քրիստոս դուրս մղվեց Հրեաստանից եւ հրեության կյանքից։

Չնայած վերը հիշատակված իրադրությանը, Հիսուս Քրիստոս Հրեաստանից բացի այլ ոչ մի երկիր Աստծո խոսքը քարոզելու չգնաց։ Հայր Աստծո կարգադրությամբ Հիսուս Քրիստոս կոչված էր իր առաքելությունն անձամբ կատարել Հրեաստանում։ Իսկ մյուս երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, Քրիստոնեություն քարոզելու համար նա իր աշակերտներից ընտրել (ջոկել) էր տասներկու առաքյալներ, որոնց մեջ էին նաեւ Հայաստանում քրիստոնեություն քարոզած Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Ըստ Մատթեոսի72, Մարկոսի73 եւ Ղուկասի74 Ավետարանների, Քրիստոսի կողմից իր հարյուրավոր աշակերտների միջից, որպես առաքյալներ, ընտրվեցին տասներկուսը։ Հայոց Աբգար թագավորին բժշկած եւ Եդեսիայում մ.թ. 35 թ. քրիստոնեություն քարոզած Թադեոս առաքյալը Մատթեոսի եւ Մարկոսի ավետարաններում կոչվում է Թադեոս (Ղեբեոս), իսկ Ղուկասի ավետարանում Հակոբի որդի Հուդա (Քրիստոսին մատնող Հուդա Իսկարիովտացին այլ է)։

Մ. Խորենացու «Հայոց պատմություն»–ում հայտնի Քրիստոսի նամակում (ուղղված Աբգարին) ասվում է. «Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ։ Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, եւ երբ համբառնամ, քեղ մոտ կուղարկեմ իմ այս աշակետներից մեկին, որ քո ցավերը բժշկե եւ կյանք շնորհե քեզ ու քեզ հետ եղողներին»75։ Եվ Թադեոս առաքյալի Հայաստան ուղարկվելու եւ քրիստոնեուքյուն քարոզելու հարցը, իսկապես, որոշվեց Քրիստոսի խաչվելուց եւ համբառնալուց հետո հոգեգալստյան օրը76։ Այս օրը փաստորեն նոր միայն հայտնի դարձավ, թե Քրիստոսի տասներկու առաքյալներից ով որ երկրում է քարոզելու քրիստոնեությունը։ Ազգությամբ հրեա եւ միայն եբրայերեն իմացող առաքյալներն Աստծո

Page 19: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

որոշմամբ հոգեգալստյան օրը հանկարծ անսպասելիորեն սկսում են խոսել այն լեզուներով, որ երկրների ու ազգերի մեջ քարոզելու էին քրիստոնեությունը։ Հոգեգալստյան օրր առաքյալների հետ տեղի ունեցած այք երեւույթը զարմացրել էր այստեղ հավաքված եւ հրեաներին, եւ այլազգիներին։ Հրեաները զարմացել էին, որ ազգությամբ հրեա, անգրագետ, համեստ այք առաքյալները ոչ միայն հրեերեն գիտեին, այլեւ հանկարծ ամենայն կատարելությամբ սկսել էին խոսել օտար լեզուներով։ Իսկ օտարերկրացիներն էլ զարմացել էին, թե իրենց մայրենի լեզուներով առաքյալներն ինչպիսի՜ կատարելությամբ սկսեցին հանկարծակիորեն խոսել, երբ մինչ այդ բառ անգամ չգիտեին։ Եվ, ահա, հոգեգալստյան օրն էլ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն սկսում են խոսել հայերեն։ Թեեւ այնտեղ դա ուղղակիորեն չի գրված, բայց ապացուցվում է նրանց Հայաստանում քրիստոնեություն քարոզելու եւ այնտեղ նահատակվելու պատմական հավաստի փաստերով։ Եվ այդ առաքելության շրջանակներում էլ Թադեոս առաքյալը Քրիստոսի համբառնալուց մոտ մեկ տարի հետո մտնում է Եդեսիա, որն, ինչպես գիտենք, վաղուց հայկականացրել էր Տիգրան Բ-ն, եւ որի թագավորն այդ դրությամբ հայազգի Աբգարն էր եւ, բացի այդ, Եդեսիայի բնակչության մեծամասնությունն էլ հայ էր։ Հնում օգտվելով նրանից, որ մինչեւ 406 թ. հայերը սեփական այբուբեն չեն ունեցել, իսկ Աստվածաշունչն էլ հայերեն գրավոր խոսքով դեռ գոյություն չուներ, ժխտելու համար մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայի Հայոց Աբգար թագավորի կողմից քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելու փաստը կամ էլ դա ուրիշ ազգի վերագրելու նպատակով, չարությամբ՝ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» 2.9 կետից Հայաստան բառը հանել եւ նրա վտխարեն Հրեաստան բառն են տեղադրել։

Չարամիտները դրանով ցանկացել են ասել, թե հոգեգալստյան օրը առաքյալների հետ տեղի ունեցած հիշյալ իրադարձության պահին առաքյալներին շրջապատած այլազգիների մեջ հայեր չկային, եւ որ, իբր, այդ օրը ոչ մի առաքյալի վրա հայոց լեզուն չի իջել։ Քանի որ այդ նենգափոխությամբ փորձ է արվում ոչ միայն Հայ Եկեղեցին զրկել հոգեգալստյամբ ի վերուստ Հայաստան ուղարկված առաքյալների կողմից հիմնադրված լինելու փաստից, այլեւ այդ ենթատեքստում հանիրավի ոտնձգություն է կատարվում Եդեսիայի հայոց Աբգար թագավորի եւ հայ մեծամասնության կողմից քրիստոնեությունը պաշտոնապես (թեկուզ եւ մոտ երեք տարի) ընդունելու պատմական իրողության դեմ, ուստի քննության առնենք «Գործք առաքելոց»–ի 2.9 հատվածում Հայաստան բառը Հրեաստան բառով փոխարինելու երեւույթը։ Մինչ այդ անհրաժեշտ ենք համարում բառացիորեն մեջբերել «Գործք առաքելոցի» 2. 9-13 ամբողջ հատվածը, «երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման, եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։ Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց եւ խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։ Ամէնքը հիանում էին եւ

Page 20: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

զարմանում, ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են, բայց ինչպես էշ,. որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։ Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փռիւիայում եւ Պամփիւլիայում, Եգիպստսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ թէ հրէաներ եւ թէ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ,- լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին»։ Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։ Իսկ ուրիշներ, ծաղրելով. ասում էին. «Նոր գինուց հարբած են»77։

Որ «Գործք առաքելոց»–ի 2. 9 մասում «Հրեաստան» բառը նենգավախման արդյունք է. երեւում է հետեւյալ փաստերից՝

ա) Միջագետքի եւ Պոնտոսի միջեւ մ.թ. 30-ական թթ. գտնված պետությունը Հայաստանն է,այլ ո՛չ թե Հրեաստանը։

բ) առաքյալները հրեաներ էին, հասարակ մարդիկ (անգրագետ, ձկնորս)։ Նրանք հոգեգալուստից առաջ գիտեին միայն իրենց մայրենի հրեերենը՝ թող որ իր բարբառներով։ Եվ դրա համար մինչ այդ ո՛չ այնտեղ հավաքված հրեաները եւ ո՛չ էլ օտարազգի մարդիկ չէին զարմանում։ Բայց նրանք բոլորն էլ սկսեցին հանկարծակիի գալ եւ զարմանալ այն ժամանակ, երբ առաքյալներն սկսեցին խոսել, ինչպես Ավետարանում է գրված, «ուրիշ» լեզուներով (օտար լեզուներով համեմատած առաքյալների մայրենի հրեերենի հետ)։ Ժոզ. Դենկը78 Հրեաստան բառը նշված տեքստում տեղադրելը բացատրում է նրանով, որ առաքյալներր մինչեւ հոգեգալուստ, որպես խոսակցական լեզու, ունեցել են Գալիլիայի բարբառը եւ, իբր, Գալիլիայի բարբառով մշտախոս առաքյալների գրական հրեերենով խոսելն է, որ զարմացրել է հոգեգալստյան օրն այնտեղ եկած հրեաներին։ ժոզ. Դենկի այդ կարծիքը քննադատության չի դիմանում հետեւյալ պատճառներով։ Ժոզ. Դենկը եւ նրա համախոհները այնպես էլ չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե հոգեգալստյան օրը եղած օտարերկրացիներն ինչի՞ց էին զարմանում։ Չէ՞ որ օտարերկրացիների համար զարմանալի չէր եւ հրեերեն, եւ հրեերենի որեւէ բարբառով խոսելը առաքյալների կողմից (մարդիկ խոսում էին իրենց մայրենի լեզվով)։ Իրադեպի վայրում գտնված օտարերկրացիներն ուղղակի զարմացել էին իրենցից յուրաքանչյուրի մայրենի լեզվով առաքյալների հանկարծախոսության համար, քանի որ հրեա անգրագետ, ձկնորս այդ առաքյալներն անսպասելիորեն խոսել են հրեերենի համեմատ օտար լեզուներով։ Ժոզ. Դենկի տեսակետը սխալ է նաեւ այն պատճառով, որ հրեա առաքյալները առանց հոգեգալստյան էլ ի ծնե տիրապետում էին հրեերենին ու նրա բարբառներին։ Այլ կերպ ասած՝ մի՞թե մինչեւ հոգեգալուստ առաքյալները որեւէ այլ օտար լեզվով էին խոսում, որ նոր պիտի Սուրբ Հոգու միջամտությամբ խոսեին հրեերեն։ Բացի այդ, ամբողջ Նոր Կտակարանում ոչ մի հրեա զարմանք չի արտահայտել Հիսուս Քրիստոսի եւ նրա տասներկու առաքյալների հրեերեն խոսելու, քարոզելու համար։ Նույնը վերաբերում է նաեւ հրեերենի որոշ բարբառներով առաքյալների խոսելուն։ Եվ իրավ է գրված Բրուքե Մ. Մեթցերի

Page 21: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

«A Textual Commentary on the Greek New Testament» («Հունարեն Նոր Կտակարանի տեքստուալ մեկնություն») գրքում, որ «Տարօրինակ կլիներ Հուդայի երկրի բնակիչներին զարմանալ իրենց սեփական լեզվով առաքյալների խոսելու համար»79։ Եվ որ «Գործք առաքելոց»–ի 2.9 մասում նախկինում եղել է «Հայաստան» բառը, ապա այն հանվել եւ փոխարինվել Է «Հրեաստան» բառով, հիմնավորվում է նաեւ հետեւյալ փաստերով՝

ա) ըստ հերթականության Միջագետքի եւ Պոնտոսի միջեւ մ.թ. 30-ական թթ. եղած պետությունը Հայաստանն է,

բ) հոգեգալստյան օրը բոլոր առաքյալներն էլ այնտեղ էին, այդ թվում նաեւ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Ավետարանում ասվում է, որ բոլոր տասներկու առաքյալների վրա իջան կենդանի լեզուները, եւ նրանք բոլորն էլ սկսեցին Աստծո մեծագործությունների մասին խոսել այդ լեզուներով։ Ավետարանում չի ասվում, թե այդ հարցում որեւէ առաքյալ բացառություն է կազմել։ Եվ քանի որ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեությունը քարոզեցին Հայաստանում, այնտեղ հիմնադրեցին Հայ Եկեղեցին, այնտեղ էլ նահատակվեցին, ապա հոգեգալստյան օրը նրանց վրա իջած լեզուն չէր կարող լինել որեւէ այլ լեզու, բացի հայոց լեզվից։ Նաեւ այս երկու առաքյալների քարոզած երկրում էր, որ աշխարհում առաջինը 301 թ. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։ Այսինքն Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները ամենաարդյունավետ քարոզիչներն էին։ Հոգեգալստյան օրը առաքյալների վրա իջած կենդանի լեզուներից եւ առաքյալների խոսած «ուրիշ» լեզուներից մեկի հայերեն լինելը անժխտելի է։ Այն եա հավաստում է, որ հիշյալ տեղում «Հրեաստան» բառի փոխարեն եղել է եւ պետք է վերադրվի «Հայաստան» բառը,

զ) Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները հոգեգալստյան օրը եղել են մյուս առաքյալների հետ միասին, անբաժան80։ Նախորդ օրը Քրիստոսի 12-րդ առաքյալ Հուդա Իսկարիովտացու (դավաճանի) փոխարեն (նա վտարվեց առաքյալների կազմից) թվով 12-րդ առաքյալ ընտրվեց Մատաթիան81։ Այսինքն հոգեգալստյան օրը Քրիստոսի 12 առաքյալներն էլ կազմ ու պատրաստ, միասին սպասում էին Աստծո հրամանին.

դ) Նոր Կտակարանի (հայերեն տեքստի) «Գործք առաքելոց»–ի 2.9 մասում գրառված «Հրեաստան» բառի ծանոթագրությունում (էջի ներքեւում) գրվում է, որ. «Տերտուղիանոս եւ Օգոստինոս հայրերն ասում են՝ Հրեաստան բառը պէտք է փոխարինել Հայաստան բառով»82։ Բրուքե Մ. Մեթցերի քիչ վերելում հիշատակված «Հունարեն Նոր Կտակարանի տեքրստուալ մեկնություն»–ում հաստատվում է այդ միտքը, բայց գրվում է նաեւ, որ շատ հին ու նոր հեղինակներ այդ տեղում այլ երկրների անուններ են տալիս Սիրիա, Հնդկաստան եւ այլն83։ Թվարկված եւ ոչ մեկ երկիր, սակայն, բացի Հայաստանից. Միջագետքի եւ Պոնտոսի միջեւ չի գտնվում։ Դրանով էլ այդ կարծիքները կարելի է համարել անհիմն։ Բացի այդ, նշված հեղինակները մ.թ.ա. 30-ական թթ. իրադարձությունների մասին կարծիք են հայտնել, ապրելով բազմաթիվ դարեր հետո։ Մինչդեռ Տերտուղիանոս եւ Օգոստինոս հայրերն ապրել են առաքելական ժամանակների մոտ շրջանում, եւ նրանց տեղեկություններն ու կարծիքն այդ

Page 22: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

առումով անհամեմատ ավելի են արժանահավատ ու տրամաբանական։ Բացի այդ, Տերտուղիանոս եւ Օգոստինոս հայրերի օրոք քրիստոնեական աշխարհը միասնական էր, պառակտված չէր դավանանքների, եւ նրանք որեւէ դավանանքի չէին պատկանում, ուստի նրանց եզրակացությունն անհամեմատ անաչառ ու ճշմարիտ կարող է լինել, քան այն հեղինակներինը, որոնք 451 թ. Քաղկեդոնի ժողովից հետո սկսեցին խոսել այդ մասին։ Չէ՞ որ հետագա դարերի հեղինակների ներկայացրած եկեղեցիներն այնքան էլ բարյացակամ չէին միաբնակ դավանանք ունեցող Հայաստանի հանդեպ։

Հոգեգալստյան օրը, այսպիսով, Թադեոս առաքյալն ստացավ հատուկ հանձնարարություն գնալ եւ քրիստոնեություն քարոզել Հայաստանում։ Եվ որովհետեւ մ.թ. 34-35 թթ. Եդեսիան դեռեւս Հայաստանի կազմում էր, ուստի Թադեոս առաքյալը 34-35 թթ. մտավ Եդեսիա Հայոց Աբգար թագավորի մոտ։ Թադեոսը Աբգարի անբուժելի ախտը բուժեց, անարմատ եւ անդեղ բուժումներ արեց քաղաքում, եւ տեղի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին. Աբգար թագավորի հետ դարձի եկան ի Քրիստոս։ Դա աշխարհում առաջին դեպքն էր, Քրիստոսի համբառնալուց 1-2 տարի հետո, երբ թեկուզ մեկ քաղաքի ղեկավարը եւ նրա բնակչությունը պաշտոնապես ընդունում էր քրիստոնեությունը։ Թադեոս առաքյալը, բնական է, որ չէր կարող սահմանափակվել Հայաստանի այդ ծայրամասի քրիստոնեացմամբ, եւ Հայոց Միջագետքի Մծբին քաղաքով շարունակեց իր քարոզչությունը եւ այն տարածեց Հայաստանի խորքերում։ Նա նահատակվեց եւ թաղվեց Հայաստանի Արտազ գավառի Շավարշան դաշտում։ Թադեոս առաքյալի՝ Եդեսիայից 35 թ. Հայաստանի խորքերն անցնելուց մինչեւ նահատակվելը այլ ուսումնասիրության հարց է։ Միայն պատկերացում կազմելու համար հայ ազգի եւ նրա Եկեղեցու կյանքում Թադեոս առաքյալի խաղացած դերի մասին, կուզենայինք մեջբերել 13-րդ դարավերջի եւ 14-րդ դարի սկզբի հայ մեծ մատենագիր Ստեփանոս Օրբելյանի արժեքավոր այն դատողությունները, որ նա կատարում է իր «Սյունիքի պատմություն» գրքում։ Նա գրում է. «... Հայաստանը պարտավոր չէ ենթարկվելու Կեսարիայի եպիսկոպոսապետին, թեեւ մեր առաքյալ Թադեոսը այնտեղ միայն եկեղեցի է կառուցել ու իր աշակերտներից ձեռնադրել եպիսկոպոս եւ այս պատճառով էլ այնտեղից ենք ձեռնադրվում, բայց որքա՜ն առավել է մեզ մոտ նույն ինքը առաքյալը ուրիշ երեք առաքյալների հետ, որոնց հանգստարանը, աթոռը, եկեղեցին ու ձեռնադրածները բոլորն էլ այստեղ են, ի՞նչ կարիք ունենք ուրիշ ավելի կրտսերից օրհնություն ստանալու»84։

Պատմիչ Ստ. Օրբելյանը

ա) Թադեոսին համարում է «մեր առաքյալ»,

բ) գտնում է, որ Թադեոս առաքյալի կողմից Կեսարիայում եկեղեցի կառուցելը հայերի համար որքան կարեւոր է եղել, որ նրանց առաջին կաթողիկոսները այնտեղ էին ձեռնադրվում,

գ) եթե դա այդպես է, ապա նույն Թադեոս առաքյալը մյուս երեք առաքյալների հետ իրենց աթոռով, եկեղեցիներով, շիրիմներով (նշխարներով) եւ նրանց ձեռնադրած հայ հոգեւորականներով գտնվում են Հայաստանում, ուստի հենց այդ պատճառով Հայոց

Page 23: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Եկեղեցին Կեսարիայի Եկեղեցուց ավագ է եւ ինքնուրույն։ Փաստորեն, ճիշտ է գնահատված Թադեոս առաքյալի դերը։ Հատկապես ու նախ եւ առաջ նրա շնորհիվ է, որ Հայ Եկեղեցին առաքելական ծագում ունի եւ անկախ է որեւէ եկեղեցուց։

Մ.թ. 35-37 թթ. քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած Եդեսիան եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոններից մեկը

35-37 թթ. Եդեսիան (Ուռհան) Թադեոս առաքյալի քարոզչությամբ պաշտոնապես ընդունելով քրիստոնեությունը, մ.թ.ա. 84-56 թթ. Տիգրան Մեծի կողմից մինչեւ ուղն ու ծուծը հայացած լինելով արդեն, հետագա բազում դարերի ընթացքում դարձավ Հայոց քրիստոնեական քաղաքակրթության վառ օջախներից մեկը։ Եդեսիան 216 թ. Հռոմի Կարակալա կայսեր կողմից գրավվեց եւ դարձավ հռոմեական նահանգ։ Հետագա դարերում այն կռվախնձոր դարձավ բյուզանդացիների, պարսիկների, արաբների եւ թուրք-սելջուկների միջեւ։ Չնայած դրան. Եդեսիան 12-րդ դարի կեսերին անգամ ուներ մոտ 50.000 հայ ազգաբնակչություն։ Քաղաքի համար ծանր հարված էր 1144 թ. Հալեպի Զանգի Ամիրայի կողմից գրավվելը, երբ նրա ամբողջ քրիստոնյա բնակչությունը, այսինքն՝ հիմնականում հայերը գլխովին բնաջնջվեցին։ Եդեսիայի այս ողբերգությունն աշխարհում ոչ մի ազգի, պետության ժամանակին չհուզեց, չցնցեց մինչեւ հոգու խորքն այնպես, ինչպես հայ ժողովրդին, քանզի Եդեսիան վերջինիս համար թանկ էր ամեն ինչով, եւ սրի քաշված բնակչության մեծ մասն էլ իր մասնիկն էր։ 12-րդ դարի հայ մեծ մտածող. Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին էլ արտահայտեց իր ժողովրդին հասած այդ արհավիրքն իր «Ողբ Եդեսիո» պոեմում (գրված 1146 թ.85)։ Եդեսիան Շնորհալին համեմատում է 1045 թ. բյուզանդացիների կողմից կործանված Հայոց Բագրատունյաց թագավորության փառահեղ մայրաքաղաք Անիի հետ, դրանով ընդգծելով Եդեսիայի խաղացած դերը Հայոց քրիստոնեական փարթամ մշակույթի մեջ։ Պոեմում Եդեսիան դիմում է Անիին, որ վերջինս իր հետ խորապրի իր վիշտը.

Բայց եւ ըզքեզ յայսմ հրաւիրեմ. Արեւելեան քաղաքդ Անի։

Կցորդ լեր դու իմոյս ձայնի. Եվ ըսփոփիչ՝ տարակուսի. Վայելչական հարսն ի քօղի. Մեղաւորաց յոյժ ցանկալի. Հեռաւորաց փափագելի86։

Պոեմում, ուշագրավ է, Եդեսիան դիմում է նաեւ Երուսաղեմին, որով նրան հիշեցնում է Հիսուս Քրիստոսի վարդապետությանը Եդեսիայի կողմից առաջինը հավատալու փաստը.

-Յերուսաղէմ քաղաք մեծի. Թագաւորին երկնաւորի.

ուստի օրէնք եւ մարգարէք. Ողբերաբար բըղխեալ յերկրի.

Page 24: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Յորմէ Որդին հօր միածին. Լոյս ծագեցաւ անճաոելին.

Եվ ինչ, գըրեաց երանութիւն. Յաոաջագոյճ քան ամենի.

Քանզի նախկին հաւատացի. զՈրդի ընդ հօր դաւանեցի.

Որով թէ ոչ յանդգնէի. Զիս վեհագոյն քեզ ասէի.

Ի քեզ սպանեին զտէրն ի խաչին. Ես ի հեռուստ երկրպագի...87։

Պոեմում գրվում է, որ Եդեսիան վերակառուցվել է Հայոց Աբգար թագավորի կողմից.

Յառաջագոյն որպէս ասի. Ի յԱբգարէ թագաւորէ.

Նոցունց շինեալ ես լինէի։ Նաեւ նըման գոլ վիճակի.

Առաքելոյն Թադէոսի. Յորմէ բըղխեալ ծաղիկ բարի,

Եվ շառաւիղ գաւազանի. Գրիգորիոս Պարթեւազին.

Լուսաարիչն այնմ աշխարհի. Խոստովանողն Քրիստոսի, Եվ Մարտիրոսըն կենդանի,

Եւ արդ աո քեզ՝ բանիւ բերիմ, Հայաստանեայց եկեղեցի,

Յորում կաթեաց շողն երկնային88։

Շնորհալին Եղեսիան Հայոց Աբգար թագավորով եւ Թադեոս առաքյալով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շառավիղն է համարում։

1144 թ. ողբերգությունից հետո Եղեսիան ընդմիշտ րնկավ թուրքական տիրապետության տակ, որն առավել աղետաբեր եղավ նրա համար։ 1915 թ. դրությամբ, այնուամենայնիվ, Եդեսիայի 55 հագար բնակչության տասներկու հազարը հայեր էին։ Մեծ Եղեռնի հետեւանքով Եդեսիան գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։

1915 թ. Եդեսիայում կային գործող երեք հայ եկեղեցիներ (Ս. Հովհաննես, Ս. Սարգիս, Ս. Սոփին)։ Առ այսօր քաղաքում առկա են մոտ երեք տասնյակ հայկական եկեղեցիներ փլատակ, ավերված վիճակում։ Իսկ տասը եկեղեցիներ վերածվել են թուրքական մզկիթների 1217-րդ դարերի ընթացքում։ Ըստ պատմաբանների, Մեսրոպ Մաշտոցն այստեղ է 5-րդ դարում հայտնագործել հայոց այբուբենը89, ապա գնացել Եդեսիայից ոչ հեռու գտնվող Սամոսադ քաղաքն այն հունարեն այբուբենի հետ համեմատելու եւ կատարելագործելու համար։

Page 25: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Եդեսիան հայոց կտավագործության, կավագործության, գորգագործության եւ ասեղնագործության խոշոր կենտրոնն Էր։ Պատկերացում կազմելու համար հայ մշակույթի մեջ Եդեսիայի ունեցած մեծ դերի մասին, ակնարկենք Եդեսիայի բարձրաճաշակ ասեղնագործության երեւույթը, որր հայ ասեղնագործության միջազգային համբավ ունեցող բարձրագույն նվաճումն է։ Եդեսիայի ասեղնագործության երկու ալբոմ՝ 230 նմուշներ եւ գունավոր էսքիզները նկարված վիճակում գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում. որոնք ցուցադրվել են Անգլիայում. ԱՄՆ ում եւ իրենց նրբաճաշակությամբ առինքնել քաղաքակիրթ երկրներին90։

Աբգար հայոց թագավորի եւ Թադեոս առաքյալի պատմական գործու-նեությունը Հայաստանում քրիստոնեության տարածման ակունքներում այնքան նշանակալից էր, որ հայ մշակույթի խոշորագույն մշակներից Ղեւոնդ Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ» բանաստեղծությունում գրում է.

Աբգար թագավոր մեր քաջ. իմաստուն Թղթով է խոսեր հետ աստվածորդույն.

Երնեկ եւ ընծա առել Քրիստոսեն Դեսպան ընդունել զաոաքյալ Թադեն91։

Իսկ «Շուշանն Շավարշանա» բանաստեղծությունում Ալիշանը գրում է.

Ի Սանիրա սուրբ սարեն Փութա փայեկըն Թադեն. երկնախոսիկ փեսավեր Օրիորդին տա հրավեր.

«Տերն այն երկնուց եւ երկրի Զոր պաշտե քո մեծ քեռի՝ Սիրեց զքեզ սրբի՜կ կույս.

Եկ հարսնացիր ի Հիսուս»։ Սանատրուկ հայրն որ լըսեց՝ Ոսկի թաղտեն վայր վազեց.

«Սանդո՜ւխտ», սիրուն իմ դստրիկ. Որանա՞ս դու զքո հայրիկ. Ուրանա՞ս դուն զԱնահիտ.

Պաշտես զաս տվածն հրեիդ.92

Եդեսիայից Հայաստանի խորքերը քարոզչության եկած Թադեոս առաքյալից ընդունելով քրիստոնեությունը. Հայոց Սանատրուկ Ա (Արշակ Ա) թագավորի դուստր Սանդուխտը իր հեթանոս հոր վերոհիշյալ հարցին պատասխանում է.

-Ամ թե ատես դու զՀիսուս.

Page 26: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

ՈՐ կյանք բերավ մեր հոգուս. Թե զիս չուզես քրիստոնյա. Թե այլ խոսիս զԱնահտա.

Սանդո՜ւխտ այլ չէ քո դստրիկ. Սանատրուկ չէ իմ հայրիկ93։

Եթե Սանատրուկ Ա արքան մերժում է քրիստոնեությունը, ապա նա իր քրիստոնեացած դստեր Սանդուխտի համար այլեւս հայր չէ, իսկ Սանդուխտն էլ նրա դուստրը չէ։ Եվ Սանատրուկ Ա-ն Սանդուխտ կույսին Թադեոս առաքյալի հետ միասին նահատակում է Արտազ գավառի Շավարշան դաշտում եւ թաղում այնտեղ։

Ալիշանը Սանդուխտին համարում է (այդ սխրանքի համար) «Օրիորդն հայ աշխարհի նախքան զամեն վկայուհի»։ Ալիշանն այդ սուրբ նահատակության առթիվ դիմում է հայոց աղջիկներին.

Ելե՛ք կուսանք, ժողովեցեք. Վարդն ու շուշան զուգեցեք. Ցրեք դալար զայն մարմին

Թադեի հետ ի շիրմին։ Սանդո՜ւխտ, հայոց կույս քընքույշ.

Հանգչեի հողս այս անուշ94։

Մ.թ. 35-37 թթ. Եդեսիայում Հայոց Աբգար թագավորի եւ հայաբնակ քաղաքի կողմից քրիստոնեության պաշտոնապես ընդունման

պատմական նշանակությունը

Մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. գահակալած Հայոց Աբգար թագավորի գլխավորությամբ հայաշունչ եդեսիայում Թադեոս առաքյալի քարոզչությամբ մ.թ. 35-37 թթ. (երեք տարի) քրիստոնեությունը ճանաչվեց պաշտոնական կրոն (գաղափարախոսություն), որով

ա) սկսվեց Հայաստանի եւ հայ ազգի քրիստոնեացման պատմության սկիզբը, որն ավարտվեց 301 թ. Հայաստանում նրա պետական կրոն հռչակելով.

բ) այն ցույց տվեց հայ ազգի էությանն իր դարն ապրած հեթանոսության եւ պարսկական զրադաշտականության անհարիրությունը եւ հայ ազգի մեջ քրիստոնեական նոր ու առաջադեմ գաղափարախոսության նկատմամբ ներքուստ եդած հակվածությունը.

գ) ինչպես ասվում է սերմնացանի առակում, քրիստոնեությունն ընկնելով հայոց պարարտ հոդի մեջ, անմիջապես լավ պտուղ տվեց։

Page 27: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

Դժբախտաբար, եդեսիայում (35-37 թթ.) րնդամենը 3 տարի տեւեց քրիստոնեության պաշտոնական կարգավիճակը, եւ Հայոց Աբգար արքայի մահից (37 թ.) հետո եդեսիայում վերականգնվեց հեթանոսությունը որպես պաշտոնական կրոն։ Չնայած դրան, արդեն քրիստոնեացած մարդիկ այլեւս երբեք ետ չնայեցին, չվերադարձան դեպի հեթանոսություն, այլ վատված մնալով քրիստոնեությանը, իրենց բաժնի չափով ապահովեցին վերջնական հաղթանակ 301 թ.։ Եդեսիայում քրիստոնեության պաշտոնապես տարած հաղթանակի կարճաժամկետությունը օրինաչափ երեւույթ էր այդ ժամանակվա համար եւ պայմանավորված էր հետեւյալ հանգամանքներով՝

ա) այն առաջին դեպքն էր աշխարհում, երբ մի քաղաք իր կառավարչի գլխավորությամբ դարձի է գալիս ի Քրիստոս, բացասելով հեթանոսությունը.

բ) քրիստոնեացած Եդեսիան շրջապատված էր հավատքով թշնամի հեթանոս Հռոմով եւ մազդեզական Պարթեւաստանով։ Փոքրիկ Եդեսիան ի վիճակի չէր երկար դիմակայել այդ ուժերին։

Դրանց հետ մեկտեղ, 35-37 թթ. Հայոց Եդեսիայի դարձն ի Քրիստոս հանդիսացավ 301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելու նախահիմքերից եւ Հայսատանյայց Եկեղեցու առաքելական ծագման հզոր ապացույցներից մեկը, քանզի ով Թադեոս առաքյալին ընդունեց, ընդունեց Հիսուս Քրիստոսին, ով Հիսուս Քրիստոսին ընդունեց, ընդունեց նրա ուղարկողին՝ Հայր Աստծուն։

Օգտագործված գրականություն

1. Տ. Ղ. Սահակյսսն, «Հայհավաքի գաղափարախոսության հռչակագիրը», Երեւան, «Գարունն»–«Ապոլոն», էջ 7-8 եւ 34-38, 55-56, 60, 65։

2. Նոր Կտակարան (Մատթէոսի Ավետարան 21. 33-46)։

3. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմանությունը, ներածությունը ծանոթագրությունները ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երեւան, 1990 թ., էջ 100-101։

4. Նույնը էջ 101։

5. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, «Հայոց Եկեղեցին», Երեւան, 1993 թ., էջ 27-29 եւ 31-32։

6. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն» էջ 101։

7. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, «Հայոց Եկեղեցին». Երեւան 1993 թ., էջ 28-29։

Page 28: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

8. Նույնը էջ 29-32։

9. Նույնը էջ 32։ Հակոբ Մանանդյան, Երկեր, հ. Ա., Երեւան, 1977 թ. էջ 129-134։

10. Լեո, «Մեսրոպ Մաշտոց», Երեւան, 1962 թ., էջ 201։

11. Նույնը էջ 191-193։

12. Ստեֆան Ցվայգ, «Մարդկության աստեղային ժամերը», Երեւան 1986 թ., էջ

3-31։

13. Վազգեն Ա կաթողիկոս, «Գալիքի տեսիլքով», Մայր Աթոռ ս. էջմիածին, 1993 թ., էջ 78։

14. Գարեգին Ա կաթողիկոս, «Ան-ժամանակը ժամանակի մեջ», ս. էջմիածին, 1995 թ., .էջ 44։

15. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, «Հայոց Եկեղեցին», Երեւան, 1993 թ., էջ 11։

16. Գաբրիէլ Լազեան, «Հայաստան եւ Հայ դատը», Երեւան «Ադանա» 1991 թ., էջ 6-11։

17. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւան, 1988 թ., հ. 2 դ-կ, էջ 167։

18. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 570-571։

19. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւան, 1988 թ., հ. 2 դ-կ, էջ 167։

20. Նույնը՝ էջ 167։ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», էջ 92-93 (Իժ)։

21. «Հայ ժողովրդի պատմություն», Երեւան, 1971 թ., հ I, էջ 554-564։

22. Strabo, XI. 14. 15, XVI. 12, 4։

23. Նույնը` XVI, 1, 19։

24. «Հայ ժողովրդի պատմություն», Երեւան, 1971 թ., հ. I, էջ 568։

25. Момсен Ф., Римская история, том 3, перевод А. Веселовсого, Москва 1887 г., стр. 40.

26. Հակոբ Մանանդյան, «Տիգրան Երկրորդը եւ Հռոմը», Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 1972 թ., էջ 67, 69։

27. Ռ. Լ. Մանասերյան, «Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի եւ պարթեւների դեմ մ.թ.ա. 94-64 թթ.», Երեւան, «Հայաստան», 1987 թ. էջ 67-239։

Page 29: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

28. Just., XL, 1։

29. Հակոբ Մանանդյան, «Տիգրան Երկրորդը եւ Հռոմը», Երեւան, 1971 թ.. Էջ 223-224։

30. Rene Grousset, Preface “N. Adontz, Historie d’Armenie”, Paris, 1946, p. VIII.

31. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան, 1990 թ., Իժ Էջ 93։

32. «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, Էջ 925։

33. Հ. 3. Աստուրյան, «Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի եւ Հռովմա 190-են ն. ք. մինչեւ 428 թ. հ. ք.», Վենետիկ, 1912 թ. Էջ 198։

34. A. Gustschmid, Untersuchungen uber die gesahichte des Konigreichs osroene, St.-Peterburg, 1887, p. 27-28, 49։

35. Հակոբ Մանանդյան, «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», Երեւան, 1957 թ., հատ. Բ, մաս Ա, Էջ 18-19։

36. Հայկական Սովետական հանրագիտարան, հ. 12, Էջ 570։

37. Մ. Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան, 1990 թ., ԻԵ-ԼԳ (Էջ 89-103)։ Ս. Տ. Երեմյան, «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Երեւան, 1963 թ. Էջ 69-71։

38. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», ԻԹ-ԼԴ։

39. Նույնը` ԻԹ-Լ։

40. Նույնը` Լ։

41. Նոր Կտակարան, ՄատթԷոսի Ավետարան 4. 23-25։

42. Նոր Կտակարան, Մարկոսի Ավետարան 1. 21-28։

43. Մ. Խորենացի, «Հայոց պատմություն» ԼԱ։

44. Նույնը՝ ԼԱ (վերջին մասում)։

45. Նոր Կտակարան, Հովհաննէսի Ավետարան, 12. 20-23։

46. Նոր Կտակարան, Մատթէոսի Ավետարան, 1. 21։

47. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», ԼԲ։

48. Նույնը՝ ԼԲ (վերջնամասում)։

49. Անանիա Շիրակացի, «Աշխարհացոյց», Երեւան, 1979 թ., էջ 301։

Page 30: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

50. Ստ. Երեմյան, «Հայաստանն ըստ «Աշխարհացոյցի», Երեւան, 1963 թ., էջ 75։

51. Ղեւոնդ Ալիշան, Երկեր, Երեւան, 1981 թ., էջ 19։

52. Հայ ժողովրդի պատմություն, հ. I, էջ 924։

53. Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն» (թարգ. Ատ. Մալխասյանի), Երեւան, 1987 թ., Էջ13։

54. «Հայ ժողովրդի պատմություն», հ. I, էջ 714։

55. Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ա., Երեւան, 1966 թ., էջ 168։

56. «Հայ ժողովրդի պատմություն», հ. ա. էջ 714։

57. Նույնը՝ էջ 924։

58. Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն»։ Առաջաբան (Ստ. Մալխասյանց)։

Երեւան, 1977 թ., էջ 12-13։

M. Von Esvroeck, Un nouveou temoin du livre d’Agathange, Pev’ue des Etudes Armeniennes, t. VIII, Paris, 1971, p. 13-167։

59. Նոր Կտակարան, Մատթեոսի Ավետարան 1. 21։

60. Նույնը՝ 15. 21-27։

61. Մատթէոսի Ավետարան 28. 16-20։

62. Մարկոսի Ավետարան 16. 14-18։

63. Ղուկասի Ավետարան 24.36-49։

64. Հովհաննէսի Ավետարան 20. 19-23։

65. «Գործք առաքելոց» 1. 6-8։

66. ՄատթԷոսի Ավետարան 5. 17։

67. Նույնը՝ 5. 20։

68. Մարկոս 2. 21-22։

69. Մատթէոսի Ավետարան 13. 57.

70. Ղուկասի Ավետարան 14. 34։

Page 31: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

71. Մատթէոսի Ավետարան 26. 57-68։

72. Նույնը՝ 10. 1-4։

73. Մարկոսի Ավետարան 3. 13-21։

74. Ղուկասի Ավետարան 6. 12-16։

75. Մ. Խորենացի, ԼԲ։

76. «Գործք առաքելոց» 2. 1-13։

77. Նույնը՝ 2.13։

78. Jos Denk, Zeitschrift fur Katholische theologie, 1910, XXXIV, p. 606։

79. Bruce M. Metzger, A. Textual Commentary on the Qreek New Testment (second edition), Stuttgart: Deutsche Biblegesellschaft (United Bible Societies), 1994, բ. 253.

80. «Գործք առաքելոց» 2. 1-14։

81. Նույնը` 1. 26։

82. «Գործք առաքելոց» 2. 9. (Նոր Կտակարան, Էջ 334)։

83. Bruce M. Metzger, A. Textual Commentary on the Qreek New Testment, p. 254։

84. Ատեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երեւան, 1986 թ., Էջ 79։

85. Ներսես Շնորհալի, «Յազագս երկնի եւ զարդուց նորա, հանելուկներ, Ողբ Եդեսիոյ», Երեւան, 1968 թ.։

86. Նույնը՝ Էջ 52։

87. Նույնը՝ 45-46։

88. Նույնը՝ 49-50։

89. Լեո, «Մեստպ Մաշտոց», Երեւան, 1962 թ., Էջ 62-63։

90. «Ուռհայի ասեղնագործությունը» ալբոմ, Երեւան, 1985 թ.։

91. Ղեւոնդ Ալիշան, Երկեր, Երեւան, 1981 թ., Էջ 19։

92. Նույնը՝ Էջ 39-40։

93. Նույնը՝ Էջ 39-40։

Page 32: Եդեսիայի դարձն ի մթ. 35-37 թվականներինarak29.am/PDF_PPT/7-History/Turning of Armenian... · Եկեղեցի, այն կապելով մեր 2-րդ լուսավորիչ,

94. Նույնը՝ Էջ 42-44։

«ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»

Տպաքանակը 1000, գինը պայմանագրային